Դամասկոսի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է Սիրիայի օդուժին
МЕЖДУНАРОДНОЕԴամասկոսի մոտ վթարի ենթարկված МиГ-23 կործանիչը պատկանել է Սիրիայի օդային ուժերին: Այս մասին Interfax-ին հաղորդել է սիրիական զինված ուժերում իր աղբյուրը: «Ինքնաթիռը նոր էր վերանորոգվել և իրականացրել պլանային թռիչք: Այն ընկել է տեխնիկական անսարքության պատճառով: Օդաչուն կատապուլտի միջոցով լքել է ինքնաթիռը»,-ասել է աղբյուրը:
Ավելի վաղ հրապարակում էր եղել վթարի մասին: Համաձայն դրա` ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Դամասկոսի օդանավակայանից դեպի հարավ-արևմուտք այն բանից հետո, երբ թռչել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքների վրայով:
«Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ներկայացուցիչը Interfax-ին հայտնել էր, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբի բոլոր ինքնաթիռները գտնվում են բազայում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



