Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայոց ցեղասպանության ժխտմամբ Թուրքիան խուսափում է բարոյական և ֆինանսական հետևանքներից. Էնցո Կանիցարո

МЕЖДУНАРОДНОЕ

 Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ Թուրքիան նպատակ ունի խուսափել խնդրի բարոյական, ինչպես նաև ֆինանսական հետևանքներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի պրոֆեսոր Էնցո Կանիցարոն, ով այս օրերին գտնվում է Երևանում` մասնակցելու «Ընդդեմ ՑեղասպանությաÕ ¶ հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին:

-Պրոֆեսոր Կանիցարո, Հայոցցեղասպանությունից ավելի քան մեկ դարհետո Թուրքիան շարունակում է հերքելպատմական ճշմարտությունը: Ինչպե՞սկմեկնաբանեք ԹուրքիայիՀանրապետության նման դիրքորոշումը:

-Թուրքիայի Հանրապետության ներկայիս դիրքորոշումը քաղաքական բնույթ ունի, դրանով երկիրը նպատակ ունի խուսափել իրադարձության բարոյական հետևանքներից: Ես հավատում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ջանքերն ավելացնի՝ հասնելու ճանաչման և փոխհատուցման որոշակի խորհրդանշական քայլի:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցում միջազգային հանրության դիրքորոշումը:

- Հայոց ցեղասպանության ճանաչումը թափ է առնում: Թեպետ և մեծ զգուշավորությամբ, սակայն շատ եվրոպական պետություններ կատարվածը որակել են որպես ցեղասպանություն: Սակայն շատ ավելին կարող է արվել ինչպես եվրոպական, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Այդուհանդերձ, դժվար է ակնկալել առավել վճռական դիրքորոշում՝ հաշվի առնելով Թուրքիայի դերակատարությունը դաշինքի Արևմտյան համակարգում: Հայոց ցեղասպանությունը իրական քաղաքականության և բարոյական հրամայականների միջև նուրբ հավասարակշռության հստակ օրինակ է:

- 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասինկոնվենցիայում ընդգծվում էր այդ հանցանքի դեմ պայքարում միջազգային համագործակցությանանհրաժեշտությունը: Չե՞ք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումըկարևոր քայլ կլինի ապագայ ում ցեղասպանությունները կանխելու հարցում:

- Կարծում եմ, որ ապագայում ցեղասպանությունների կանխարգելումը առանցքային խնդիր է լինելու: Իրավունքի միջազգային դատարանն արդեն ասել է, որ այն կանխարգելելու պարտականությունն օրինական պարտականություն է, և  համապատասխանության պակասը ենթադրում է միջազգային պատասխանատվություն: Հայոց ցեղասպանության ճանաչումը միանաշանակ մեծապես կխթանի հետագայում ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային համագործակցությունը:

- Այսօր Թուրքիան զինում է ահաբեկչական խմբերի, որոնք մարդկության դեմ հանցանքներ են իրականացնումՄերձավոր Արևելքում: Չե՞ք կարծում, որ Թուրքիայի նման գործողությունները 20-րդ դարասկզբին իրականացվածցեղասպանության հարցում այդ երկրի անպատժելիության հետևանքնեն:

- Ես շատ տեղեկատվություն չունեմ Թուրքիայի և Մերձավոր Արևելքում ակտիվ ահաբեկչական խմբերի մասին: Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցում ավելի մեծ ջանքերի գործադրումը թերևս կվախեցնի պետություններին և պետությունների նման կառույցներին ապագայում ցեղասպանությունների իրականցման կամ այդ հարցում աջակցության ցուցաբերման հարցում:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ձեր կարծիքով` որքանով են կարևորփոխհատւցման պահանջները:

-Անշուշտ, սա շատ կարևոր հարց է: Պետությունը կարող է չցանկանալ ճանաչել նախկին կառավարությունների դերակատարությունը ցեղասպանության իրականացման հարցում, որպեսզի չկրի դրա ֆինանսական հետևանքները, ինչպես տեղի ունեցավ Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով, որի մասին 2014 թվականին որոշում ընդունեց Արդարության միջազգային դատարանը: Համաձայն միջազգային օրենքի՝ փոխհատուցում պետք է վճարվի բոլոր տուժած անձանց: Այդուհանդերձ, շահագրգիռ երկրները կարող են սահմանափակել իրենց ֆինանսական բեռը՝ դիմելով գլոբալ փոխհատուցման ձևերին: Իմ կարծիքով՝ ցեղասպանու թյան հարցում բարոյական փոխհատուցումը նյութական փոխհատուցումից ավելի կարևոր է: Փոխհատուցման շուրջ պնդումները կարող են հետագա խոչընդոտներ առաջացնել ցեղասպանության ճանաչման հարցում:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества