Հայոց ցեղասպանության տարելիցին Օբամայի վերջին ուղերձը հիստերիայի մեջ է գցել Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արած հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որտեղ ԱՄՆ նախագահի` պաշտոնավարության շրջանում Հայոց ցեղասպանության մասին արած վերջին հայտարարությունն անվանել է որպես «պատմության միակողմանի մեկնաբանում»:
Թուրքական կողմին մասնավորապես անհանգստացրել է այն, որ Օբաման իր ելույթում օգտագործել է հայերեն «Մեծ եղեռն» եզրույթը: «Մինչ օրս պատմության ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները քաղաքականության գործիք դարձնելու ջանքերը որևէ մեկին օգուտ չեն տվել», - ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի արտգործնախարարությունը հորդորել է Միացյալ Նահանգների կառավարությանը «պատմական փաստերին գնահատականներ տալ` հիմնվելով արդար հիշողության վրա` հաշվի առնելով բոլոր կողմերի ցավերն ու ցուցաբերելով օբյեկտիվ, խելամիտ և կառուցողական մոտեցում»:
«Անցյալից նայելով ապագային` մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը` որպես կանխմանմիջոց, և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին: Եսհետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցա ծի վերաբերյալ, և իմ տեսակետը չիփոխվել: Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթությանվրա` սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը: Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդիկողքին` ողջ աշխաÖ �հում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար,խաղաղ և բարգավաճող Հայաստանին»,-նշել էր Օբաման իր ուղերձում:



