Ընթացիկ պատերազմներին պետք է վերջ դնել. Շիրին Էբադի
МЕЖДУНАРОДНОЕՄատենադարանում անցկացվող Aurora Dialogues-ի ընթացքում քննարկվեց աշխարհում հումանիտար հիմնախնդիրների իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկման մասնակիցները վերլուծեցին համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը և քննարկեցին, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։
Մարդու իրավունքների մասնագետ Իրանիառաջին կին դատավոր, նոբելյանմրցանակի դափնեկիր, «Ավրորա»մրցանակի ընտրող հանձնաժողովիանդամ դոկտոր Շիրին Էբադին նշեց, որ, օրինակ, Իրանում, բռնապետությունը հանգեցրել է նրան, որ իրանցիները տեղափոխվում են այլ երկրներ:
«Եվրոպա են եկել մեծ թվով իրանցիներ: Բայց ամենամեծ թվով փախստականները Սիրիայից են: Եթե Ասադի գերդաստանը 45 տարվա ընթացքում չամրապնդվեր Սիրիայում, մարդիկ երբեք չէին կազմակերպի հեղափոխություն»,-նշեց դոկտոր Շիրին Էբադին:
Նոբելյան մրցանակի դափնեկիրն իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով. «Ինչո՞ւ երբ ինչ-որ մեկը դառնում է նախագահ, մնում է ցմահ այդ պաշտոնին, չի ուզում հրաժարվել իշխանությունից, ինչպես Սադամ Հուսեյնը և այլք: Տարածաշրջանում արժեզրկվել է ժողովրդավարությունը»:
Նրա խոսքով`չպետք է լինեն պատերազմներ, սով, բռնատիրություն և պետք է աշխատել այդ ուղղությամբ: «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը կարող է տարիներ տևել: Բայց այլ ընտրություն չկա: Մենք պետք է մտածենք մարդկանց արժանապատվության մասին: Այսօր շարունակվող պատերազմները պետք է ավարտվեն, պետք է վերջ դրվի դրանց»,-նշեց դոկտոր Շիրին Էբադին:
Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին ընդգծեց, որ մարդկանց անվտանգությունը ոչ թե ոստիկանների, այլ ամբողջ հասարակության գործողությունների արդյունքն է:
«Ես ուզում օգտվել առիթից և կոչ անել չօգտագործել երկրում, տարածաշրջանում փախստականների ներկայությունը քաղաքական օրակարգեր հաստատելու նպատակով: Փախստականներն իրական մարդիկ են, որոնց մասին պետք է հոգ տանել»,-նշեց նա:
Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցչի խոսքով` եթե որևէ մեկն ունենար գոյություն ունեցող ճգնաժամերը լուծելու հնարավորություն և առկա հարցերի պատասխանները, ապա աշխարհն այլ կլիներ:
«Պետության ուժը պետք է օգտագործի բռնությունները կանխարգելելու համար: Պետությունները պետք է խրախուսեն անհատներին, որ նրանք, քաղաքականից բացի, թույլ չտան տնտեսական իրավախախտումներ»,-ընդգծեց նա:
Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհիառաջատար գիտնականների, բարերարների, մեդիա-փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարներիմասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմ նախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայումգործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական< /i> ոլորտի հիմնախնդիրներիներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտարճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։



