Կառավարությունը պատրաստվում է Երեւանի օդահագեցման կայանների վերանորոգմանը
ОБЩЕСТВОՀայաստանի կառավարությունը հաստատել է Երեւանի հոսքային ջրերի օդահագեցման կայանների վերանորոգման նախապատրաստության կարգը։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հուլիսի 30-ի կառավարության նիստում։
Վերանորոգման աշխատանքների նախապատրաստության համար օդահագեցման կայանների շենքերի համալիրում ինվենտարիզացիա կանցկացվի։ Կայանների հին սարքավորումները, որոնք այլեւս ենթակա չեն «Երեւան ջուր» ՓԲԸ ջրամատակարարման օպերատորի կողմից շահագործման, դուրս կբերվի պետության հաշվեկշռից։
Նշենք, որ աշխատանքները կընթանան Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորման շրջանակներում։ Այս մասին համաձայնությունը ՀՀ խորհրդարանը վավերացրել էր 2008թ. հոկտեմբերին։ Ֆինանսավորման ծավալը 26 մլն եվրո է, որը կտրամադրվի վարկի տեսքով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



