Էդվարդ Լաքը քաղաքական առաջնորդներին կոչ է անում փոքրամասնություններին թիրախ չդարձնել
МЕЖДУНАРОДНОЕՈրտեղ էլ մարդիկ ապրելու լինեն`իրենց քաղաքական առաջնորդներից պետք է պատասխանատվություն պահանջեն, որպեսզի նրանք թիրախ չդարձնեն փոքրամասնություններին: Այս մասին Aurora Dialogues քննարկումների ընթացքում նշեցԱռնոլդ Զալցմանի անվան ամբիոնիմասնագիտական փորձառության ումիջազգային եւ հանրայինհարաբերությունների պրոֆեսոր, դոկտորԷդվարդ Լաքը:
«Գոյություն ունի համաձայնություն, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում ապրող բնակչության նկատմամբ, նաև միջազգային պարտավորություններ: Երբ նայում ենք փախստականներին, տեսնում ենք, որ լուծման կարոտ հարցերի թիվն ավելի է շատանում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Էդվարդ Լաքը:
Նրա խոսքով`քաղաքական առաջնորդները պետք է թիրախ չդարձնեն փոքրամասնություններին, նրանց խնդիրները:
«Պետք է նրանց ամեն օր ենթարկենք քաղաքական պատասխանատվության այն հարցերի շուրջ, որոնք մեզ կարևոր են թվում, որոնց շուրջ որոշումներ են կայացվում, պետք է հետևենք, թե ինչպես է կառավառությունը նայում այդ հարցերին: Դրանք ազդում են մեր հայրենակիցների կյանքի վրա»,-նշեց նա:



