«Ոտքի՛, Հայաստանի» շարժման ակտիվիստներին թույլ չտվեցին նստել Կառավարության շենքի աստիճաններին
ОБЩЕСТВО«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին ոստիկանությունը այսօր՝ հուլիսի 30-ին, թույլ չտվեց նստել Կառավարության շենքի աստիճաններին:
Ոստիկաններն ակտիվիստներին ուժով հեռացրին աստիճաններից՝ պատճառաբանելով, որ այնտեղ նստելն անօրինական է։
Նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը եւս մեկ անգամ կարողացավ ճեղքել ոստիկանական պատը եւ հասնել Հանրապետության հրապարակի «գորգին», սակայն ոստիկանները նրան կրկին գրկելով դուրս բերեցին մայթ:
Հիշեցնենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հայտարարած 72 ժամը յսօր լրանում է, սակայն ակտիվիստները շարւնակում են մնալ Հանրապետության հրապարակում, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին եւ նստացույց չեն արել հրապարակի կենտրոնում` «գորգին»։ Նրանց շարունակում են հսկել մեծ թվով ոստիկաններ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



