Ես ոչ մեկի չեմ կաշառում. Գագիկ Բեգլարյանը` իր և «հայտնի» տաքսիստի հանդիպման մասին (տեսանյութ)
ВИДЕОՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ցանկանում է բոլոր տաքսիստների տարաձայնությունները հավաքել մի տեղ: Այս մասին այսօր Սարդարապատում ասաց նախարարը` անդրադառնալով տաքսիստների միջև առկա տարբեր տարաձայնություններին:
«Այդ տարաձայնությունները ուզում եմ հավաքել մի տեղ, որոնց մեջ կան և´ հնարովի, և´ իրական խնդիրներ, լուծվող և չլուծվող խնդիրներ: Երբ միջամտում ենք, իրավիճակը հանդարտվում է»,- ասաց Բեգլարյանը:
Նրա խոսքով` տաքսիստների միջև նման տարաձայնություններ կային դեռևս 3 տարի առաջ, սակայն երկարատև աշխատանքից հետո հարթվեցին:
Անդրադառնալով «հայտնի» տաքսիստի հետ իր հանդիպմանը և դրանից հետո վերջինիս լռությաննը, ասաց. «Ես ոչ մեկի չեմ կաշառում, հավատացեք»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



