Հենրիխ Մխիթարյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
ОБЩЕСТВОՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար և Դորտմունդի «Բորուսիա»-ի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապրիլի 24-ի առթիվ հրապարակում է կատարել «Facebook» սոցիալական ցանցի իր էջում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Մխիթարյանը կիրառել է #ameniangenocide #1915neverforget հեշթեգերը:
«Բորուսիա»-ի ֆուտբոլիստը տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկար և դրան կցել է նաև կարճ գրառում. «Մեկ ազգ, մեկ սեր»:
Գերմանական «Բունդեսլիգա»-ի՝ ապրիլի 23-ին կայացած 31-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիա»-ի կազմում Մխիթարյանի հետ խաղում են ազգությամբ թուրք երկու ֆուտբոլիստներ՝ Նուրի Շահինը (Թուրքիա) և Իլկայ Գյունդողանը (Գերմանիա):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



