Արաս Օզբիլիսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային
ОБЩЕСТВОՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածու և իսպանական «Ռայո Վալյեկանո» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կիրառել է #1915 և #peace հեշթեգերը:
Արաս Օզբիլիսը լուսանկար էլ է տեղադրել, որտեղ պատկերված է մարդաշատ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Կից գրառման մեջ նշված է. «Այլևս երբեք»:
Հետաքրքիր է, որ 26-ամյա Օզբիլիսի տրանսֆերի իրավունքը պատկանում է թուրքական «Բեշիկթաշ»-ին, որտեղ ֆուտբոլիստը պետք է վերադառնա գալիք ամռանը: Մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն, վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո»-ում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



