Ֆրանսիայի խոշոր քաղաքներում անցկացվում են հիշատակի արարողություններ
ОБЩЕСТВОՖրանսիայի խոշոր քաղաքներում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Մարսելում Ապրիլի 24-ի պողոտայում` Բոմոն հուշարձանի մոտ, հավաքվել է մի քանի հազար մարդ` ինչպես մարսելահայեր, այնպես էլ տեղի հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք իրենց պահանջատիրությունն են արտահայտել` պահանելով միջազգային հանրությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաստատել արդարություն:
Մոնպելյեում տեղի հայությունը ծաղիկներ է խոնարհել հայկական խաչքարի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:
Ստրասբուրգի կայարանամերձ հրապարակում ևս մոտ 300 մարդ Հայաստանի ու Արցախի պետական դրոշներով բողոքի ցույց է անցկացրել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



