Հայ ֆուտբոլիստները նպաստեցին «Վարդար»-ի հաղթանակին
СПОРТՄակեդոնիայի ֆուտբոլի առաջնության չեպիոնական գոտու թիմերի մրցապայքարի 29-րդ տուրում «Վարդար»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Արտակ Դաշյանը, սեփական հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել 2-րդ տեղում ընթացող «Շկենդիա»-ին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ շնորհիվ այս հաղթանակի «Վարդար»-ն ավելի է մոտեցել չեմպիոնական տիտղոսին:
Եզրային պաշտպան Հովհաննես Համբարձումյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ ահա Արտակ Դաշյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեից սկսած: Խաղի ընթացքում մրցավարի կողմից դեղին քարտ է ստացել Համբարձումյանը:
Հաղթանակից հետո «Վարդար»-ը իր ակտիվում առկա միավորների քանակը հասցրել է 71-ի, և այժմ արդեն 5 միավորով է գերազանցում մոտակա մրցակցին: