Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհը փոխած 60 հայերը

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է․

100 տարի առաջ օգնության ձեռք մեկնող քաջերի շնորհիվ շատ հայերի հաջողվեց փրկվել ու ապրել: Որոշ վերապրածներ (նաև նրանց ժառանգներ) իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ: Մենք նշում ենք միայն մի քանի հայ հայտնի տղամարդկանց ու կանանց անուններ, ում ձեռքբերումները եղել են անցյալ դարի սկզբին նրանց փրկողների կամ վերջիններիս նախնիների շնորհիվ: Իրականում շատ են հայ ազգի համբավը բարձրացնողները: Մենք կգրենք նրանց մասին, իսկ դուք հետևեք:

60.Աննա Տեր-Վարդանյան. պատմության մեջ առաջին կինը՝ ռազմածովային զինված ուժերի նավի գլխավոր ենթասպա

Առաջին կինը ԱՄՆ-ի պատմության մեջ, ով ստացել է նավի գլխավոր ենթասպա բարձրագույն կոչումը՝ հասանելի ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի շարքային և ենթասպայական զինվորական կազմին

59.Հովհաննես Ադամյան՝ գունավոր հեռուստացույցի գյուտի հեղինակ

Նա մշակել է տեխնոլոգիա, որը գունավոր հեռուստատեսության գյուտի հիմքն է: Իր կենդանության օրոք ինժեները արտոնագրել է ավելի քան 20 գյուտեր:

58.Ժորժ Ավագյան՝ ջազային պրոդյուսեր

Պրոդյուսերն է առաջին ջազային ալբոմի և կազմակերպել է անոտացիաներով առաջին ջազային ալբոմների շարքը:

57.Ռուբեն Մամուլան՝թատրոնի և կինոյի ռեժիսյոր

Կինոթատրոնի «ոսկե դարի» ռեժիսյորը նկարահանման ընթացքում նոր մեթոդների օգտագործման շնորհիվ փոխեց ողջ կինոընթացքը:

56.Լյութեր Ժորժ Սիմջյան՝ բանկոմատի հեղինակը

Ի թիվս իր առաջին նորամուծության՝ տեսախցիկ եւ գունավոր ռենտգենյան սարք:

55.Ռիչարդ Դոնչյան՝ բորսային առևտրի ժողովրդական համակարգերի հեղինակը

Նորարարական տրենդային մեթոդը թույլ տվեց նրան զարգացնել առևտրային այնպիսի համակարգ, որը օգտագործվում է մինչև այսօր:

54.Գևորգ Նալբանդյան՝ Եթովպիայի ազգային հիմնի հեղինակը

Նալբանդյանը նաև Եթովպիայի Կայսերական նվագախմբի ղեկավարն էր: Նվագախումբը կազմված էր հայ որբերից:

53.Աշխեն Հովակիմյան(Ագնես Ջոակիմ)՝ Սինգապուրի ազգային գույնի հեղինակը

Հայտնի ծաղկագետ, ով ստեղծել է օրխիդեայի հիբրիդը, որն էլ դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկը:

52.Ուդի Հրանտ Քենքուլյան՝ նվագում է ուդ

Վարպետորեն նվագում է ուդ:  Լարային գործիք, որը նման է վինի:

51.Վարազդատ Քազանչյան՝ ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հիմնադիր-հայրը

Հիվանդների արտաքին տեսքի թերությունների և վնասվածքների վերացման համար բժշկական տեխնոլոգիաների նորարարական օգտագործումը նրան հռչակ բերեց  իր կյանքի ընթացքում:

50.Հովարդ Քազանչյան՝  կինոպրոդյուսեր

Ի լրումն մասնակցումն երկու ամենահաջողակ  հեղափոխական հոլիվուդյան ֆիլմերի՝ մրցանակ «Էմմի»:

49.Ջիակոմո Լուիջի Չամիչան՝ գիտնական

Նա հավատում էր, որ արևի էներգիան կարող է կրճատվել և մարդկային գործունեության համար դառնալ էներգիայի աղբյուր: Հետնորդներն ապացուցեցին, որ նա ճիշտ էր:

48.Ալենուշ Տերյան՝ առաջին իրանահայ-աստղագետը և աստղաֆիզիկոսը

Երկրաֆիզիկայի ինստիտուտի արևային աստղադիտարանի հիմնադիրներից մեկը, ով 1964թ. դարձավ Իրանում ֆիզիկայի առաջին կին-պրոֆեսորը;

47.Անդրե Աղասսի՝ մեծ թենիսի աստղ

Սպորտի պատմության մեջ մեծագույն թենիսիստներից մեկը:

46.Վիտտորիա Ահանուր՝ պոետ

Նրա աշխատանքները իրավամբ վաստակել են իրենց տեղը Իտալիայի առավել հարգված գրողների շարքում:

45.Հրանտ Դինք՝ լրագրող

Թուրքական «Ակոս» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը:

44.Լարրի Գագոսյան՝աշխարհի  ամենաազդեցիկ արթ-դիլերը

Հայտնի համաշխարհային «Գագոսյանի թանգարաններ» ցանցի ստեղծողը՝ բացված համաշխարհային արվեստի շուկայի հիմնական մայրաքաղաքներում:

43.Արմեն Ալչիան՝ մեկը XX դարի առաջատար տնտեսագետներից

«Նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության» տեսության ստեղծողը:

42.Անդրանիկ Օզանյան՝ անվանի հրամանատար

Օրինակելի հրամանատար, ում բարձր են գնահատել հայրենակիցները և հարգել՝ օտարները:

41.Ջեք Գևորգյան՝ բժիշկ և իրավապաշտպան

Էվթանազիայի և «մահանալու իրավունքի շարժման խթանողի ջերմագույն աջակիցը:

40.Շավարշ Կարապետյան՝ աշխարհի չեմպիոն և հերոս, ով փրկեց բազմաթիվ կյանքեր:

Ստորջրյա լողի աշխարհի ռեկորդակիր, ով արտակարգ իրավիճակում փրկեց մի քանի տասնյակ մարդկանց կյանքեր:

39.Դիանա Աբգար՝ առաջին կին-դիվանագետը

Աբգարը շատ ջանք է ծախսել՝ հրավիրելով հանրության ուշադրությունը հայերի վիճակի վրա, նույնիսկ ցեղասպանությունից մազապուրծ եղածների համար ապաստան է կառուցել Ճապոնիայում:

38.Տիգրան II Մեծ՝ արքա

Դաշինքների մեջ մտնելու և քաղաքական կոշտ պայքարի ճիշտ պատրաստակամության  ունակության շնորհիվ՝ նա իշխանությունը կենտրոնացրել էր իր ձեռքում, ինչի շնորհիվ նվաճել էր տարածքներ, որն անվանվում էր Մեծ Հայաստան:

37.Իվան(Հովհաննես) Այվազովսկի՝ ծովանկարիչ

XIX դարի մեծագույն արվեստագետներից մեկը, առավել հայտնի ծովանկարիչների պատմության մեջ;

36.Անրի Վերնոյ՝ կինոռեժիսյոր

Նրա ֆիլմերը առաջադրվել են «Արմավենու ճյուղին»,  Կաննի փառատոնին ու ամերիկյան «Օսկարին»:

35.Արա Գյուլեր՝ ֆոտոլրագրող

Վիրտուոզ-լուսանկարիչ, հայտնաբերել է հնագույն Աֆրոդիզիաս քաղաքի ավերակները՝ մ.թ.ա. 500դ.:

34.Ջեկի Սպիեր՝ ԱՄՆ կոնգրեսի անդամ

Շրջակա միջավայրի պահպանության հավատարիմ ջատագովը, ում օտար չեն սոցիալական արդարության հարցերը:

33.Ալեքսանդր Մանթաշև (Մանթաշյան)՝ նավթային մագնատ և բարերար

Գործարար, ով մեկն էր 20-րդ դարի ամենահարուստ մարդկանցից:

32.Նուբար-փաշա՝ Եգիպտոսի առաջին վարչապետ

Նա կարևոր դեր է խաղացել ժամանակակից Եգիպտական պետության հիմքերը կառուցելու գործում:

31.Բորիս Բաբայան՝ գերհամակարգիչների գյուտարարը

Բաբայանը և նրա գործընկերները մինչ Արևմուտքում այս տեխնոլոգիաների կիրառումը դեռ  14 տարի առաջ մշակել են գերհամակարգիչ:

30.Ալեք Մանուկյան՝ գործարար, գյուտարար, բարերար

Նա հորինել է մեկ բռնակով առաջին կոմերցիոն հաջող հարիչը:

29.Ալբեր Պողոսսյան՝ ոսկերիչ, գործարար, բարերար

Ալբեր Պողոսսյան ՝ ոսկերչական արվեստի ավանդույթների ժառանգորդը:

28.Ալան Հովհաննես՝ կոմպոզիտոր

XX դարի ամերիկյան արվեստագետների գալակտիկայի յուրահատուկ ներկայացուցիչը:

27.Ատոմ Էգոյան՝ կինոռեժիսյոր

Կրկնակի առաջադրվել է «Օսկարի», Կաննի միջազգային կինոփառատոնի հինգ մրցանակների հաղթող:

26.Արտուրո Սարուխան՝ դիվանագետ

Դեսպաններից առաջինը, ով Վաշինգտոնում սկսել է իր հաշիվը Twitter- ում:

25. Քեննեթ Խաչիկյան՝ քաղաքական ռազմավարության փորձագետ

Նրա կարիերայում գլխավորը նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ աշխատանքն է:

24.Ռեյմոնդ Վահան Դամադյան՝ գիտնական, գյուտարար

Մագնիսական ռեզոնանսային տամոգրաֆիա սարքի ստեղծողը(ՄՌՏ)

23.Ջերարդ Քաֆեսչյան՝ գործարար, բարերար

Արվեստի կենտրոն է բացել Երևանում՝ ժամանակակից արվեստի թանգարան ու ցուցահանդես:

22.Հովնանյան եղբայրներ՝ բիզնեսմեններ

Հովնանյան 4 եղբայրներ՝ Ժիրայր Գևորգ, Հրայր և Վահագն՝ աշխարհում բնակարանային

ականավոր գործիչներ;

21.Էդուարդ Էռնեկյան՝ գործարար, ինվեստոր

Էռնեկյանի միջազգային Corporación América հոլդինգը գործում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ օդանավակայանի կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի ու տրանսպորտային ենթակառուցվածքներում:

20.Շառլ Ազնավուր՝ երգիչ, դերասան, հասարակական գործիչ

Նրան անվանում են ֆրանսիական Ֆրենկ Սինատրա:

19.Շեր՝ դերասանուհի, բարերար, ակտիվ գործիչ մարդու իրավունքների համար

Պատմության մեջ վաճառված ձայնասկավառակների թվով ամենահաջողված երգչուհիներից մեկը:

18.Քըրք Քրքորյան՝ խաղային մագնատ, բարերար

Լաս-Վեգասը դարձրել է այնպիսին, ինչպիսին մենք այն գիտենք:

17.Դարոն Աջեմոգլու՝ տնտեսագետ

Մեկն այսօրվա առաջատար տնտեսագետներից:

16.Դևիդ Իգնատիուս՝ լրագրող, գրող

Հայտնի լրագրող, The Washington Post-ի սյունակագիր: Հեղինակ է մի շարք գրքերի:

15.Պատրիկ Դևեդջյան՝ քաղաքագետ

Ֆրանսիայի քաղաքական գործիչ, ով զբաղեցրել է մի շարք ընտրովի և ոչ ընտրովի պաշտոններ՝ սկսած նախարարից և խորհրդականից մինչև քաղաքապետ:

14.Արտո Թունջբոյաջյան՝ երաժիշտ, երգահան

Ֆոլք երաժիշտ, հայտնի է իր ավանգարդ ոճով, «Գրեմմիի» մրցանակակիր:

13.Ալլեն և Ալբերտ Հյուզ՝ կինոռեժիսյորներ, պրոդյուսերներ, գրողներ

Ալլեն և Ալբերտ Հյուզ ՝երկվորյակ ռեժիսյորներ:Իրենց առաջին ֆիլմը նրանք նկարահանել են 21 տարեկանում և անմիջապես արժանացել լայն քննադատականների:

12.Սյու Սառաֆյան Ջել՝ սպա

ԱՄՆ Կանանց օժանդակ բանակային կորպուսի սպա: Արժանացել է մրցանակների:

11.Կարլա Կարապետյան՝ լրագրող և ռեժիսյոր

Նախկին BBC լրագրող ու միակ մարդը Ամերիկայում, ով երբևէ ղեկավարել է BBC World News- ը:

10.Վիլյամ Սարոյան՝ գրող

Հեղինակ է տասնյակ վեպերի, ավելի քան հազար պատմությունների ու տասներկու պիեսների, այդ թվում՝ «Մարդկային կատակերգություն», «Ճոճաձողի վրա թռչող խիզախ երիտասարդը», «Իմ անունը Արամ է», «Ձեր կյանքի լավագույն տարիները»:

9.Տիգրան Պետրոսյան՝ շախմատի գրոսմայստեր

7 տարի անընդմեջ եղել է շախմատի մշտական աշխարհի չեմպիոն:

8.Ջորջ Թոքմեջյան՝ Կալիֆորնիայի նախկին մարզպետը

Եղել է ԱՄՆ փոխնախագահի պոտենցիալ թեկնածուն, ապարտեիդի ռեժիմի դեմ շարժման կողմնակիցը:

7.Վիկտոր Համբարձումյան՝ աստղաֆիզիկոս

Հայաստանում  Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հիմնադիրը: Այն աստղագիտական հետազոտությունների կարևոր կենտրոն է:

6.Սերժ Թանկյան՝ երգիչ, երգահան, քաղաքական ակտիվիստ

System of a Down-ի հաջողության  շնորհիվ դառնալով հայտնի՝ Թանկյանն առաջարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում  օգտագործել խմբի համաշխարհային ճանաչումը;

5.Յուսուֆ Քարշ՝ ֆոտոնկարիչ

Նրա աշխատանքներից են Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Մայր Թերեզայի, Ուոլդ Դիսնեյի, Օդրի Հելբրնի, Մոհամեդ Ալիի, Ֆիդել Կաստրոյի և Դուայթ Էյզենհաուերի դիմանկարները:

4.Արամ Խաչատրյան՝ կոմպոզիտոր

Նրա «Գայանե» բալետի երաժշտությունն օգտագործվել է Սթենլի Կուբրիկի «2001: Космическая Одиссея» ֆիլմում: Հայտնի ստեղծագործություններից են  «Սուսերով պարն» ու «Սպարտակը»;

3.Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրներ՝ միջուկային ֆիզիկոսներ

Բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում նրանց աշխատանքն իր ավանդն ունի համաշխարհային գիտության մեջ:

2.Աննա Կազանչյան Լոնգոբարդո՝ ինժեներ

Առաջին կինը, ով դարձել է Կոլումբիայի մեքենաշինության համալսարանի գիտության բակալավր: Նա նաև Կին- ինժեներների միության անդամ է:

1.Դամա Սիան Էլիաս՝ Նոր Զելանդիայի գերագույն դատավոր

Առաջին կինը՝ որպես  Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի ղեկավար:

«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 года