ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը երեք արտաշատցի ըմբիշներ դարձան չեմպիոն
СПОРТԱրտաշատցի երեք ըմբիշ իրենց քաշային կարգերում չեմպիոն են դարձել ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում, որն անցկացվեց Երեւանի «Միկա» մարզադահլիճում` ապրիլի 22-23-ը: Բարձր արդյունքներ ցուցադրեցին եւ ոսկե մեդալներ նվաճեցին 58 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, 63 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 69 կգ քաշային Գեղամ Գալստյանը: Այս մարզիկներն նվաճեցին հունիսին անցկացվելիք Եվրոպայի աշխարհի պատանիների առաջնության ուղեգրեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանիանվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն ԳրիգորՍիմոնյանն ասաց, որ երկու մարզիկ՝ 63 կգ քաշային Գոռ Հակոբյանը եւ 69 կգ քաշային Դավիթ Գեւորգյանը, նվաճել են երկրորդ հորիզոնականը` արժանանալով արծաթե մեդալների: Իսկ 58 կգ քաշային Էդգար Փոխանյանը նվաճեց երրորդ տեղը:
Սիմոնյանը նշեց, որ շատ գոհ է մարզիկների ցույց տված արդյունքներից: «Նրանք շատ լավ պատրաստված տղաներ են, պատվով հաղթահարեցին ՀՀ չեմպիոն դառնալու դժվարությունները: Էլ ավելի լավ պատրաստվածության եւ ջանքերի ավելացման դեպքում մյուսներն էլ կունենան նմանատիպ հաջողություններ»,-նկատեց նա:
Ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանն Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 15 մարզիկ: