Բրյուսելում աշխատանքն Է վերսկսել մետրոյի կայարանը, որտեղ ահաբեկչություն Էր կատարվել
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելի մետրոյի «Մալբեկ» կայարանը, որտեղ մարտի 22-ին ահաբեկչական գործողություն Էր կատարվել, ապրիլի 25-ին վերսկսել Է աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են միջկոմունալ տրանսպորտի բրյուսելյան ընկերությունում:
Այդպիսով, ուղեւորներին դարձյալ սպասարկում են Բելգիայի մայրաքաղաքի գետնուղու բոլոր 69 կայարանները: Երկուշաբթի օրվանից դրանք անցել են աշխատանքի սովորական գրաֆիկին՝ ժամը 4:40-ից մինչեւ 0:30-ը: Մինչ այդ անվտանգության նկատառումներով մետրոպոլիտենի աշխատանքը սահմանափակված Էր առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 10-ը:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն Է որոտացել մարտի 22-ի առավոտյան: Երրորդ պայթյունը տեղի Է ունեցել փոքր-ինչ ավելի ուշ մետրոյի «Մալբեկ» կայարանի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 32 մարդ, ավելի քան 300-ն ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վերքեր: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Լուսանկարը` REUTERS



