Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նախագահական 10 լավագույն նստավայրերը (լուսանկարներ)

ФОТО

Երկրների ղեկավարները բնակվում են հատուկ նստավայրերում, ոմանք էլ՝ պալատներում, որոնց մի մասի դռները բաց են սովորական մահկանացուների համար։ Ստորև ներկայացված են 10 լավագույն նախագահական նստավայրերը, որոնցում ցանկության դեպքում հնարավոր է էքսկուրսիա կատարել և բավականին ուշագրավ մանրամասների ծանոթանալ։


1. Սպիտակ տուն, ԱՄՆ

Երկու դարից ավելի այս նստավայրը ժողովրդավարության այցեքարտն է համարվում ամբողջ աշխարհում։ «Բաց դռների» ավանդույթը ձևավորվել է 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի օրոք։ Այսօր Սպիտակ տան 132 սենյակներից բաց են միայն 9-ը, որոնց թվում են նախագահի աշխատասենյակը՝ Օվալաձև սենյակը, Երկնագույն սենյակը, գրադարանը և այլն։ Բացի այդ, այցելուներին թույլատրվում է զբոսնել Սպիտակ տան այգիներով և ուսումնասիրել Միշել Օբամայի բանջարեղենի մարգերը։ Սպիտակ տունը փակ է միայն կիրակի և երկուշաբթի օրերին։


2.Ելիսեյան պալատ, Ֆրանսիա

Այս շքեղ պալատի՝ ֆրանսիական կլասիցիզմի ու բարձրագույն իշխանության խորհրդանիշի պատմությունը սկսվել է նվերից։ Լյուդովիկոս 15-րդն այն գնել է իր սիրուհու՝ տիկին Պոմպադուրի համար։ Նրա բազմաթիվ կիսանդրիները մինչ այսօր զարդարում են պալատը, իսկ կառավարական կարիքների համար շինությունը սկսել են օգտագործել Նապոլեոն Բոնապարտի օրոք։ Պալատի ներքին դիզայնն արված է բարոկկո ոճի լավագույն ավանդույթներով։



3. Կվիրինալյան պալատ, Իտալիա

Այս շինությունը կառուցվել է Կվիրինալյան բլրի վրա 16-րդ դարում՝ որպես Հռոմի պապ Գրիգորիոս 13-րդի ամառային նստավայր։ Երկրի ղեկավարի աշխատասենյակը, ի տարբերություն իր օտարերկրյա գործընկերների աշխատասենյակների,  շատ ավելի համեստ է՝ 2 բյուրեղապակյա ջահ, ոսկյա շրջանակով հայելի, մարմարե բուխարի, մի քանի աթոռ և նրբաոճ գրասեղան։ Իտալիայի նախագահի նստավայրի մուտքը բաց է միայն կիրակի օրերին։


4. Հելսինկիի նախագահական պալատ, Ֆինլանդիա

Ֆինլանդիայի նախագահական պալատը գտնվում է Կաուպատորի հրապարակում։ Արտաքուստ դրան պետական կարևորություն են հաղորդում միայն գեղեցիկ հագնված 2 ժամապահները։ Ֆինլանդիայի նախագահները սկսել են այստեղ «բնակվել» 1919թ., երբ Ֆինլանդիան Սահմանադրություն ընդունեց և անկախություն ձեռք բերեց։

5. Սակայն նախագահները նախընտրում են բնակվել Մյանտյունիեմի նստավայրում։ Այն կառուցվել է 1993թ.՝ գեղատեսիլ վայրում՝ բույսերով շրջապատված։


6. Վարշավայի նախագահական պալատ, Լեհաստան

Այս շինությունը 400 տարվա պատմություն ունի, սակայն լեհ նախագահների նստավայր է դարձել միայն 1994թ.։ Սենյակներից յուրաքանչյուրում կա մարմարե բուխարի ու ձեռագործ գորգեր։ Ամենագեղեցիկ սենյակն է համարվում Ռոկոկո սրահը, որտեղ երկրի առաջին տիկինն ընդունում է իր հյուրերին։ Պալատը հնարավոր է այցելել շաբաթվա բոլոր օրերին՝ անվճար։


7. Կասա Ռոսադա պալատ, Արգենտինա


Այս հանրահայտ շինության պատշգամբից էր դիմում իր ժողովրդին լեգենդար Էվիտա Պերոնը, սակայն պատշգամբն ունի մեկ այլ պատմություն։ Հենց այս նույն վայրից 1982թ. Արգենտինան պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային՝ Ֆոլկլենդյան կղզիների պատճառով։ Վարդագույն ներկված նախագահական նստավայրը բաց է այցելուների համար միայն կիրակի օրերին։

8. Լա Մոնեդա պալատ, Չիլի

Որպես Չիլիի ղեկավարների պաշտոնական նստավայր այս շինությունը սկսել է ծառայել 1846թ.։ Այն կառուցված է նեոկլասիցիզմի ոճով։ Հնեց այստեղ է 1973թ. Աուգուստո Պինոչետը հեղաշրջում իրականացրել, իսկ երկրի սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալենդեն ինքնասպան եղել։ Լա Մոնեդան բաց է այցելուների առաջ երկուշաբթիից կիրակի։


9. Մալականանգ պալատ, Ֆիլիպիններ


Այս շքեղ 200-ամյա, սպիտակ ներկված պալատը շատ հաճախ անվանում են ֆիլիպինյան Սպիտակ տուն։ Այստեղ կարելի է տեսնել տարբեր տարիների կառավարած նախագահների ու առաջին տիկինների անձնական իրերը։ Պալատ կարելի է այցելել ամեն օր։


10. Թայբեյի նախագահական պալատ, Թայվան

Այս 6-հարկանի շինությունն ունի 130 մ երկարություն և կառուցվել է արևելյան ոճով։ Դրա կառուցումը սկսվել է 1906թ. և ավարտվել 1919թ.։ 2-րդ աշխարհամարտի տարիներին շինությունը շատ է տուժել, սակայն հաղթանակից 2 տարի անց մեկնարկել են դրա վերականգնման աշխատանքները։ Պալատի դռները բաց են ամեն օր։

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%