Համաշխարհային ԶԼՄ-ներ. Ջորջ Քլունին Հայոց ցեղասպանության ճանաչման համոզված ջատագով է
МЕЖДУНАРОДНОЕՋորջ Քլունիի` միջազգային «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Երեւան այցելությունը համաշխարհային շատ պարբերականների եւ լրատվական գործակալությունների թեման է դարձել:
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հայերի հետ ոգեկոչել է օսմանյան թուրքերի կողմից 1,5 մլն հայերի սպանության 101-րդ տարելիցը, գրում է Associated Press-ը:
Գործակալությունը նշում է, որ Քլունին արտահայտվել է այն երկրների օգտին, որոնք սպանությունները որպես ցեղասպանություն են ճանաչել, ինչը չեն արել Միացյալ Նահանգները:
France Presse գործակալությունը Քլունիին անվանում է «զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համոզված ջատագով», ընդգծելով, որ դերասանը մասնակցել է «Երեւանում հուզական միջոցառումներին»:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



