Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերն արդեն տարբերանշան ունեն
СПОРТՃապոնիան վերջապես հանրությանն է ներկայացրել 2020 թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ավարտուն տարբերանշանը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ նախնական տարբերակը ծագած սկանդալի պատճառով վերանայվել ու ամբողջությամբ փոփոխվել է` վերջնական հետաքր քիր տեսք ստանալով:
Ճապոնիայում օլիմպիական խաղերի կազմկոմիտեի կողմից ներկայացված տաբերանշանն իր մեջ կրում է ճապոնական Էդո դարաշրջանի (1603-1867 թթ.) ուրույն ոճը, որը նմանեցված է շախմատային տախտակի: Տարբերանշանին նաև անուն է տրվել. այն կոչվում է «Կումիտիմացումո»: 2020 թ. Օլիմպիական խաղերի տարբերանշանի ընտրությունը կատարվել է եզրափակիչ փուլ հասած 4 տարբերանշանների միջև:
Տոկիոյում 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են 2020 թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, իսկ Պարալիմպիկ խաղերը նախատեսված են օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը: