Իրանում նավթի եւ գազի նոր պաշարներ են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕԻրանը ներառվել է այն երկրների ցանկում, որոնք թերթաքարային նավթի եւ թերթաքարային գազի սեփական պաշարներն ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի (RIPI) ներկայացուցիչ Մոհամմեդ Ռեզա Քամալին:
Նրա խոսքով, Օմանի ծովում գազային հիդրատների հսկայական պաշարներ են հայտնաբերվել, որոնց տակ գազաշերտեր կան: Բացի այդ, երկրի իշխանությունները գրեթե ավարտին են հասցրել Լորեստան նահանգում թերթաքարային գազի հայտնաբերմանն ուղղված նախագիծը: Այնտեղ արդեն գազի պաշարներ են գտել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, հետազոտություններ են անցկացվում նաեւ հարավային Խուզեստան նահանգում, որտեղ Իրանի նավթի պաշարների ամենամեծ հանքերն են:
Այսպիսով, ըստ Քամալիի, Իրանը նավթի եւ թերթաքարային գազի տեսանկյունից ամենամեծ հնարավորություններն ունի:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



