Լեհաստանի նախագահ. Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկրի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության: Այս մասին հաղորդում է «Լեհաստանի ռադիոն»:
«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ինչ գործողություններ են ձեռնարկում ռուսական իշխանությունները, եւ որ Ռուսաստանը վերադարձել է կայսերական քաղաքականության: Մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում 2008 թվականին, գիտենք, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, իկ վերջերս՝ նաեւ Բալթիկ ծովում՝ ռուսական օդանավերի մասնակցությամբ»,- հայտարարել է Դուդան:
Ըստ Gazeta-ի, նա նշել է, որ «անվտանգության, հրամանատարության համակարգված աշխատանքի հարցերը, ինչպես նաեւ ուժեղ եւ արդյունավետ բանակը կառավարության առաջնահերթություններից են»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



