Վարչապետները կհավաքվեն Ծառուկյանի «Փարավոնում».«Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երեւանում, մայիսի 20-ին: Մեր տեղեկություններով՝ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող ԵՏՄ երկրների վարչապետները տեղավորվելու են Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիրում:
ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցեցին, որ դեռեւս առաջին նիստի ժամանակ, որը չկայացավ, որոշում էր կայացվել, որ նրանք կմնան «Փարավոնում», ամենայն հավանականությամբ այդ որոշումը կմնա ուժի մեջ: Պատճառը ոչ միայն այն է, որ «Փարավոնը» Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանին է պատկանում, այլեւ, ինչպես վստահեցնում են ԱԳՆ-ից, այնտեղ հարմար է, բոլորը տեղավորվում են, համապատասխան դահլիճ կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



