Պարզապես չէի կարող առանց ծանրամարտի և նորից սկսեցի ծանրամարտով զբաղվել. Նազիկ Ավդալյան
СПОРТԹվում էր, թե ավտովթարից, հետվիրահատական շրջանից ու երկարատև դադարից հետո այլևս անհար է վերադառնալ մեծ սպորտ, ավելին, կրկնել նախկին հաջողությունները: Սակայն գյումրեցի ծանրորդուհիՆազիկ Ավդալյանն իր մեջ գտավ այն ուժը, որը ոչ միայն իրեն վերադարձրեց ծանրամարտ, այլև նոր հաղթանակներ բերեց. 2016 թվականին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը դարձավ չեմպիոն՝ 69 կգ քաշային կարգում երկամարտում գրանցելով 237 կգ արդյունք:
«Արմենպրես»-ը մարզուհու հետ զրուցել է ինչպես մարզական արդյունքների, այնպես էլ ընտանիքի ու ապագա ծրագրերի մասին:
-Այս անգամ կրկին հաղթողի պատվանդանին բարձրանալով՝ ի՞նչզգացմունքներ ունեցար՝ հաշվի առնելով այն բացը, որ կար ավտովթարիցհետո:
-Այս անգամ լրիվ այլ զգացմունքեր էին, գերագույն հաճույք՝ երկար տարիների ընդմիջումից հետո: Կարելի է ասել, որ երկարատև ընդմիջումից հետո սա իմ վերադարձն էր մեծ սպորտ: Երբ ավտովթարից հետո բուժվեցի, վերականգնվեցի ու կրկին ծանրաձողին մոտեցա, չգիտեի, ինչպիսին կլիներ վարադարձս, կկարողանա՞մ նոր արդյունքներ գրանցել կամ կրկնել չեմպիոնական քայլս: Պարզապես չէի կարող առանց ծանրամարտի և նորից սկսեցի ծանրամարտով զբաղվել: Բայց քանի որ արդեն վերադարձել էի սպորտ, չէի ուզում առանց արդյունքի շարունակել և ամեն ինչ արեցի ու դեռ անելու եմ: Սա նախ հենց իմ «Ես»-ի հաղթանակն էր:
-Ըստ քեզ, ո՞րն է Գյումրու մարզական արդյունքների ֆենոմենը:
-Գյումրու մասով չեմ կարող ասել, բայց հայ ծանրորդուհիների հաղթանակը նրանց ուժի մեջ է: Հավանաբար, լեռնային դիրքից է, որ մեր և՛ աղջիկներն են ուժեղ, և՛ տղաները:
- Նազի՛կ, քո մրցելույթի ժամանակ ամուսինդ առաջնագծում էր, ինչի մասին մեկ անգամ արդեն ասել ես, որ իմացել ես միայն Նորվեգիայում եղածժամանակ: Այս պահին որտե՞ղ է ամուսինդ:
-Այս պահին Արցախից վերադարձել է, բայց մի քանի օրից նորից գնալու է:
-Մարզումների ու մրցելույթների ժամանակ ո՞րն է քեզ համար ամենադժվարը՝ որպես կին և որպես մայր:
-Ինձ համար ամենադժվարը փոքրիկ որդուցս բաժանվելն է: Ֆիզիկական կամ այլ դժվարությունները հնարավոր է հաղթահարել, բայց որդուցս բաժանումն ամենադժվարն է: Ամիսներով երեխայից հեռու՝ մոր համար ամենաահավորն է: Դա է, որ մեկ-մեկ ասում ենք՝ երեխան և՛ կոտրում է, և՛ ուժ է տալիս: Երբեմն կարոտից կոտրվում ես, հիասթափվում քո գործից, ուզում ես հանուն երեխայի թողնել ամեն ինչ, թեև գիտես՝ ինչ է առջևում քեզ սպասում, բայց հետո հասկանում ես, որ եթե այդքան ժամանակ մարզումների ես եղել, ապա իրավունք չունես թևաթափ լինել: ԵՎ դա է հենց խթան հանդիսանում, որ նորից շարունակես պարապմունքներդ: Որդիս՝ Վաչեն, դեռ 2,5 տարեկան է :
-Առաջիկա Օլիմպիական խաղերից ի՞նչ սպասելիքներ ունես ու նաև ի՞նչ սպասեն քեզանից քո երկրպագուները:
-Ամեն ինչ կանեմ, որ հնարավորինս լավ հանդես գամ... Այս պահին այլ խոստումներ չեմ ուզում տալ:
Արմենուհի Մխոյան