Կուբանում գնացքը մահացու վրաերթի Է ենթարկել 20-ամյա մի աղջկա
ОБЩЕСТВОՄոսկվա - Սուխում երթուղով ընթացող մարդատար գնացքը վտավանում մահացու հարվածել Է մի աղջկա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության՝ Հարավային ֆեդերալ օկրուգի տրանսպորտի վարչությունում:
«Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 03:15-ին Միշաստովկա - Վեդմիդովկա վտավանում Մոսկվա - Սուխում մարդատար գնացքը մահացու վնասվածքներ Է պատճառել արտաքուստ 20 տարեկան մի աղջկա: Գնացքի մեքենավարը կատարել Է շտապ արգելակում, բայց վրաերթից խուսափել չի հաջողվել»,- ասել են գերատեսչությունում:
Այժմ իրավապահները պարզում են զոհված աղջկա ինքնությունը: Պատահարը գնացքների երթեւեկության գրաֆիկի վրա չի ազդել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



