Թուրքիան դեռեւս հեռու Է Եվրամիությանն անդամակցելուց. Մոգերինի
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել Է, որ Թուրքիան դեռեւս հեռու Է Եվրամիությանն անդամակցելուց, ԵՄ-ին միանալու շուրջ նրա բանակցությունները Բրյուսելի համար միակ միջոցն են օգնել արդիականացնելու այդ երկիրը:
«Մենք դեռեւս հեռու ենք դրանից: Դա կախված Է բանակցությունների ընթացքից»,-ասել Է Մոգերինին France Inter ռադիոկայանի եթերում: Պատասխանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների վերաբերյալ հարցին:
Նա նշել Է, որ բալկանյան երկրներն արդեն երկար տարիներ են բանակցություններ վարում, բայց «դեռեւս հեռու են անդամակցությունից»:
«Ես համոզված եմ, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու այդ երկրին արդիականացնելու պետությունը, հարգելու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների եւ խոսքի ազատությունը»,-ասել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



