Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով և միջկառավարական հանձնաժողովի նիստ

МЕЖДУНАРОДНОЕ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրիլի 25-ին մեկնարկել է Հայաստան-Չեխիա գործարար համաժողովը, որին մասնակցել են 15 ընկերություններ Հայաստանից և շուրջ 50 ընկերություններ Չեխիայից:  Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Գործարար համաժողովը կազմակերպվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում, որը կայացել է ապրիլի 26-ին:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով ապրիլի 25-ին երկօրյա այցով Պրահա է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի նպատակն էր ընդլայնել և ամրապնդել հայ-չեխական առևտրատնտեսական կապերը: Միջոցառման ընթացքում քննարկվել են երկու երկրների գործարարների ներդրումային առաջարկները: Հայաստանի զարգացման հիմնադրամը համաժողովի մասնակիցների համար կազմակերպել է Հայաստանի գո րծարար և ներդրումային միջավայրին նվիրված շնորհանդես: 

Հայաստանը ներկայացնող ընկերությունների գործունեության շրջանակը ներառել է շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության,  առևտրի և այլ ոլորտներ։ Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող մի շարք հանդիպումներ։

Պրահայում ապրիլի 26-ին կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմի համանախագահը` Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:

Հայկական կողմից հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և կապի, ինչպես նաև Հայաստանի Զարգացման հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ք ննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը և ըստ ոլորտների սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի և Չեխիայի  չափագիտության ինստիտուտի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Պրահայում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի, նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլի, Չեխիայի արտաքին գործերի նախարարի միջազգային տնտեսական հարցերով տեղակալ Մարտին Թլապայի հետ:

Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառա վարական հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2014թ. հունվարի 30-ին կնքված«Հայաստանի կառավարության և Չեխիայի  կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» Համաձայնագրի` հայ-չեխական տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման նպատակով:
Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2014թվականի հունիսի 20-ի N 576–Ա որոշմամբ: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2014թ. սեպտեմբերի 11-ին` Երևանում»:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества