Ավտոբուսի պայթյունից տուժածներից երեքի վիճակը կայուն ծանր է (տեսանյութ)
ВИДЕОazatutyun.am-ը գրում է.
Երեկ երեկոյան Երևանում ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածներից երկու անչափահասներին Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Պատանիներից մեկի սրունքն է վնասվել, նա արյուն է կորցրել, բայց հաջողվել է խուսափել ոտքը անդամահատելուց, այսօր ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ նախարարի՝ հղի կնոջը կտեղափոխեն նույն հիվանդանոցի ծննդատուն, մեկ այլ տուժածի կտեղափոխեն քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք:
Տուժածներից երեքը դեռ վերակենդանացման բաժանմունքում են, նախարարի խոսքով` նրանց վիճակը վիճակը կայուն ծանր է:
Մանրամասները azatutyun.am-ի տեսանյութում:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



