Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի տարբեր խմբակցություններից մի շարք պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի նեկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է Genocide.org.ua-ն:
Համաձայն տեղեկատվության, Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունմանը միացել են Գերագույն Ռադայի ընդդիմադիր բլոկից` Վադիմ Նովինսկին, «Վերածննդի կուսակցություն» խմբակցությունից` Ալեքսանդր Պրեսմանը, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից Դավիթ Մակարյանը, «Ազգային ճակատ»-ից Նիկոլայ Կնյաժիցկին, Իրինա Եվրոմովան, Իգոր Բրիչենկոն, Անատոլի Դիրիվը, Գենադի Կրիվոշեան, Ալեքսանդր Կիրշը, Իգոր Կոտվիցկին, Վադիմ Պդբերեզնյակը և Վալերի Լունչենկոն:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն ընդգծել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի պատգամավորներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:



