Փարիզի ահաբեկչության մասնակից Աբդեսլամը հանձնվել Է Ֆրանսիայի իշխանություններին
МЕЖДУНАРОДНОЕ2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած խմբի մասնակից Սալահ Աբդեսլամին ապրիլի 27-ի վաղ առավոտյան Բելգիայից տեղափոխել են Ֆրանսիա, որտեղ նրան մեղադրանքներ են ներկայացվել: Այդ մասին հայտնել Է Derniere heur բելգիական թերթի կայք ը՝ վկայակոչելով բանտի մի աղբյուրի, որտեղ պահվում Էր ահաբեկիչը:
Թերթը, որի տեղեկությունները վերահաղորդել են բելգիական եւ ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ներ, ճշտում Է, որ հանցագործին հանձնելու գործողությունը, որը կատարվել Է խիստ գաղտնիության պայմաններում, բարեհաջող Է անցել:
Այժմ Աբդեսլամը գտնվում Է ֆրանսիական իշխանությունների հսկողության ներքո, ապրիլի 27-ին հաստատել Է «Ֆրանս-24» հեռուստաալիքը:
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է 130 մարդ, ավելի քան 350-ը վերքեր են ստացել: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ հանցագործությունների կազմակերպիչները հաստատվել Էին Բելգիայում:
Մարտի 18-ին Բրյուսելում ձերբակալվեց Սալահ Աբդեսլամը՝ Փարիզում նոյեմբերյան հարձակումների գործով հիմնական կասկածյալը: Բելգիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ նա, հնարավոր Է, նոր ահաբեկչական գործողություններ Էր պատրաստում՝ այժմ արդեն այս երկրի տարածքում:
Աբդեսլամի ձերբակալումից չորս օր անց Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցան մի շարք պայթյուններ, որոնց հետեւանքով զոհվեց 31 մարդ, եւս 300 հոգի վերքեր ստացան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



