Ուկրաինան մայիսի 1-ից գազի շուկայական գին է սահմանել բնակչության համար
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի կառավարությունը որոշել Է մայիսի 1-ից գազի միասնական գին սահմանել բնակչության համար՝ հրաժարվելով այսպես կոչված սոցիալական գնից: Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հավաստիացրել Է, որ փոփոխությունը վերջինը կլինի, եւ խնդրել Է ըմբռնումով վերաբերվել դրան:
«Ցանկանում եմ դիմել Ուկրաինայի քաղաքացիներին եւ ըմբռնում հայցել»,-հավելել Է վարչապետը, հավաստիացնելով, որ «դա գազի գնի վերջին փոփոխությունը կլինի մեր պետության կյանքում»:
«Ուկրաինայի բնակչության համար գազի միասնական գինը մայիս ամսից հազար խորանարդ մետրի դիմաց կկազմի 6878 գրիվեն (275 դոլար): Գրոյսմանի խոսքով՝ «այս գինը թափանցիկ Է ու հասկանալի Է յուրաքանչյուր ուկրաինացու համար» եւ բավարարում Է Արժույթի միջազգային հիմնադրամին: Ավելի վաղ, նրա խոսքով, գազի գինը հիմնավորված չի եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



