Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Washington Post. Հայկական բանակն ի վիճակի է պաշտպանել ԼՂ-ն առանց ռուսների օգնության. ԼՂՀ ՊՆ

ОБЩЕСТВО

Washington Post-ի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը (David Ignatius), որը օրեր առաջ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանից, հոդված է գրել, որտեղ անդրադարձել է Ղարաբաղ կատարած իր այցելությանը, պաշտոնյաների հետ վարած իր հարցազրույցներին եւ Ղարաբաղից ստացած իր տպավորություններին։

«Այսպես կոչված սառեցված հակամարտությունն այստեղ 22 տարի անց նորից բռնկվեց ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին շփման գծի 200 կմ երկայնքով։ Թեպետ ապրիլի 5-ին Ռուսաստանի միջամտությամբ կրակի դադարեցման մասին բանակցություններ սկսվեցին, բայց ապրիլի 25-ին ինտենսիվ մարտերը ցույց են տալիս, որ լայնածավալ բռնկումը վտանգավոր հեռավորության վրա է։ Անցյալ գիշեր Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու հայ զինծառայող էր զոհվել»,- գրում է հեղինակը՝ մեջբերելով Լեւոն Մնացականյանի խոսքն այն մասին, որ Ղարաբաղում փխրուն հրադադարին կարող է վերջ դրվել մի քանի օրում։

Հոդվածում անդրադարձ է կատարվում հակամարտության լուծման ուղղությամբ միջնորդների գործադրած ջանքերին, ընդ որում, հեղինակն ուշադրություն  է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեպետ Մոսկվան միջնորդել է հրադադար կնքելու հարցում, սակայն շարունակում է զինել երկու կողմերին էլ։ ԱՄՆ-ը նույնպես հույս ունի կանխել հակամարտության բռնկումը, սակայն բավականաչափ դիվանագիտական ազդեցություն չունի կողմերի վրա, կարծում է հեղինակը։ «Այդ պատճառով Ադրբեջանը,  դատելով իրենց մամուլի հրապարակումներից, համարձակություն էր հավաքել դիմել վերջին հարձակմանը»,- գրում է հոդվածագիրը։

«Ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ այլ օտարերկրյա լրագրողների եւ Եվրախորհրդարանի անդամների հետ։ 90 րոպե ուղղաթիռով թռչելուց հետո մենք վայրէջք կատարեցինք հիասքանչ մի բլրի վրա։ Տեղանքն ինձ Շվեյցարիան հիշեցրեց։ Ոչ միայն լեռներով, այլ կոկիկ մաքրած փողոցներով եւ խրոխտ կեցվածքով անկախ մարդկանցով»,- շարունակում է հեղինակը։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հարցազրույցին, որում նա մասնավորապես նշել էր, որ ԼՂՀ ուժերը չէին սպասում ապրիլի 2-ի լայնամասշտաբ հարձակմանը, սակայն մինչեւ այդ էլ Ադրբեջանի կողմից նախանշաններ եղել են. օգոստոսից ի  վեր իրականացրած հարձակումների հետեւանքով զոհվել էր 21 հայ զինծառայող, վիրավորվել՝ 113-ը։ Ադրբեջանի զինանոցի հարստացումը ռուսական տանկերով, թուրքական հրթիռներով եւ իսրայելական անօդաչու սարքերով այդ հարձակման նախապատրաստման մասին էին խոսում։ «Հայկական կողմը, որն իբր թե ապահովված է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքով, չէր սպասում Ադրբեջանի հարձակմանը»,- գրում է Դեյվիդ Իգնատիուսը։

«Մարտավարական առումով նրանք միգուցե ինչ-որ հաջողություն են գրանցել, բայց հաշվի առնելով, թե ինչ կորուստներ են տվել դրա դիմաց, դա ավելի շուտ պարտություն է նրանց համար»,- մեջբերում է թերթը Մնացականյանի խոսքը եւ հիշեցնում, որ Ադրբեջանը քառօրյա մարտերում կորցրել է 24 տանկ, եւ թեպետ երկու կողմն էլ մեծաքանակ մարդկային կորուստներ են տվել, Ադրբեջանը շտապում է կատարվածը ներկայացնել որպես 1992-1994թթ.-ից հետո գրանցած խոշոր հաղթանակ։

Մնացականյանը պնդում է, որ հայկական բանակն ի վիճակի է պաշտպանել Ղարաբաղն առանց ռուսների օգնության։ «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք կարող ենք կանգնեցնել ցանկացած հակառակորդի։ Եթե պատերազմը շարունակվի, մենք ոչ միայն հետ կմղենք նրանց, այլ առաջ կգնանք»,- մեջբերում է թերթը Լեւոն Մնացականյանի խոսքը։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ վերջին պատերազմը փոխել է հաշտության մասին իր պատկերացումները։ «1994-ին պատերազմի ավարտից հետո ես պաշտպանում էի Ադրբեջանի հետ երկխոսությունը։ Հիմա մեր ազգը մի կողմ է դրել նմանատիպ բոլոր պատրանքները»,- ասել է նա։

«Օդանավակայան վերադառնալու ճանապարհին կանգնած է ազգային հուշարձանը՝ կնոջ եւ տղամարդու գլուխների տեսքով։ Նրանք ասես ամուր խրված են իրենց հողի մեջ եւ այդպես էլ կոչվում են «Մենք ենք մեր սարերը»։ Դրանով հստակ ասում են՝ մենք մեր տեղից չենք շարժվի»,- եզրափակում է հեղինակը։

То что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян