Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երկրորդ լեդիները. քաղաքական գործիչների ամենահայտնի սիրուհիները

ФОТО

Քաղաքական գործիչներին ևս հասու են մարդկային թուլությունները,-հայտնում է Past.am-ը: Այլ հարց է, որ նրանց դավաճանությունը թանկ կարող է նստել ոչ միայն սեփական ընտանիքի վրա, այլև ամբողջ պետության: Չնայած, միշտ էլ կգտնվեն համարձակ կանայք, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել քաղաքականության գագաթը նվաճած անձանց հետ հանդիպելու համար:

1. Մոնիկա Լևինսկի ու Բիլ Քլինթոն

Սպիտակ տան 22-ամյա ստաժոր Մոնիկա Լևինսկու սիրային կապը տևեց երկու տարի: Արդյունքը՝ Քլինթոնը հազիվ խուսափեց իր քաղաքական կարիերայի կրախից, իսկ Լևինսկու կյանքը՝ ընթացավ ոչ այն հունով, որով պետք էր: «Օր չի եղել, որ ես չմտածեմ այդ սարսափելի սխալի մասին: Ես այնքան եմ զղջում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել»,- ավելի ուշ խոստովանել է Մոնիկան: Նրանց սիրային կապի մասին հայտնի դառնալուց հետո նա վերածվեց ծաղրի առարկայի: Հանգիստ կյանքի մասին խոսք անգամ չէր կարող գնալ: Մեկ այլ կին այդ սկանդալի ֆոնին կարող էր գումար վաստակել: Նրան մինչև 10 մլն դոլար էին խոստանում մանրամասները բացահայտելու համար, սակայն Մոնիկան այդ քայլին չգնաց: Նա մեկնեց Եվրոպա սովորելու, ստացավ հոգեբանի դիպլոմ, սակայն վերադառնալուց հետո չէր կարողանում աշխատանք գտնել՝ ամենուր մերժում էին:

Նա 17 տարի լռություն էր պահում ու ամիսներ առաջ խոսեց, երբ զբաղեցրեց Bystander Revolution հիմնադրամի խորհրդականի պաշտոնը, որը օգնում է վիրտուալ ծաղրուծանակի ենթարկված զոհերին, խաբված անձանց: «Ինչ-որ ժամանակ ես էի վերածվել թիրախի՝ հրապարակային ստորացումների համար, ու դիմացա: Ես գիտեմ, թե դա ինչ է»,- ասել է Լևինսկին:

2. Մերիլին Մոնրո և Ջոն Քենեդի

6-ամյա սիրավեպը սենատորի, իսկ հետո նաև ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու հետ, որը սկսվել էր որպես սեքս-ինտրիգ, Մոնրոյի համար վերածեց բասկոտբոլիստ Ջո Դի Մաջիոյից ամուսնալուծությամբ, կորցված տարիներով ու պատրանքների հօդս ցնդելով: Վստահ, որ Քենեդին իր հանդեպ լուրջ է տրամադրված, Մերիլինը իրենց կապի մասին պատմեց Ժակլին Քենեդուն:

Իսկական առաջին տիկինը արձագանքեց արժանապատվորեն: Երբ Մոնրոյին պարզ դարձավ, որ ինքը հարկավոր չէ Քենեդուն, սկսեց զանգել, նյարդայնանալ, զզվացնել: Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավար Հուվերը առաջարկեց ԱՄՆ նախագահին, որ դերասանուհու հետ սկսի հանդիպել եղբայրը՝ Ռոբերտը: Պատմությունը սկսեց կրկնվել: Մոնրոն սկսեց հիմա էլ փչացնել վերջինիս կյանքը:

Դրանից հետո նա մահացավ ••• Ասում են՝ ինքնասպան եղավ:

3. Սիլվիա Կրիստել ու Վալերի Ժիսկար դ’Էստեն

«Էմանուելա» էրոտիկ ֆիլմի աստղի հարաբերությունները Ֆրանսիայի ամուսնացած նախագահի հետ աժիոտաժ չէին առաջացնում: Բոլորը այդ զույգին ընդունում էր այնպես, կարծես այդպես էլ պետք է լինի: Բանն այն է, որ նրանք ծանոթացել էին մինչ դ’Էստենի նախագահ դառնալը: Կրիստելը չէր թաքցնում իրենց կապը: Նա հայտնվում էր դիվանագիտական ընդունելություններին ու անգամ ուղեկցում էր նախագահին ուղևորությունների ժամանակ:

Այնուհետև Ժիսկարի ադմինիստրացիայում հայտնվեց հատուկ մարդ, որը նրան ծանոթացնում էր գեղեցիկ դերասանուհիների հետ: Սիլվիային ժամանակ չէր մնում, ու արդյունքում՝ այդ բազմամյա կապը ընդհատվեց:

4. Ֆրանսուա Միտերան ու Անն Պենժո

Օրինապահ, ընտանիքասեր Միտերանը, ինչպես հայտնի դարձավ նրա մահից հետո, սարսափելի կնամոլ էր: Ազատ երեկոյի ստանդարտ սցենարը ներառում էր այց 3 կնոջ, որպես օրենք՝ ամեն անգամ նոր: Ընդ որում՝ Միտերանը ուներ երկու ընտանիք՝ պաշտոնական՝ կինն ու երկու որդիները ու զուգահեռ ընտանիք՝ սիրուհին՝ Անն Պենժոն ու իրենց ընդհանուր դուստրը: Նա իր երկրորդ ընտանիքը ավելի շատ էր սիրում ու հաճախ էր նրանց հետ ժամանակ անցկացնում, քան օրինական կնոջ: Հետաքրքիր է, որ նրա երկու ընտանիքն էլ ապրում էր Ելիսեյան պալատում:

5. Ֆրանսուա Օլանդ և Ժյուլի Գայե

Ֆրանսիայի գործող նախագահը իր սիրավեպը դերասանուհու հետ լավ թաքցնում էր, մինչև պատահաբար չբռնվեց: Լրագրողները նրան բռնացրին 2014թ. հունվարին, երբ Օլանդը իր մոտոռոլլերը կայանում էր Գայեի տան մոտ: Պարզվեց, որ նրանք արդեն 3 տարի միասին էին:

Զույգը սկսեց նորից հանդիպել, երբ Վալերի Տրիերվեյլերը հեռացավ Օլանդից: Վերջինս գիրք գրեց Ֆրանսիայի նախագահի ու իր մասին՝ «Շնորհակալություն պահի համար» մեմուարները, որը դարձավ բեսթսելլեր ու կնոջը հարստացրեց 2 մլն եվրոյով:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами