Իտալիայում 1 եվրոյով տներ են վաճառում
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի Սարդինիա կղզու Օլոլայի կոմունայի վարչակազմը որոշել Է պայքարել բնակավայրերի ամայանալու դեմ՝ տները վաճառելով 1 եվրոյով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Բնակարանները, որոնք առաջարկում են ձեռք բերել հեքիաթային ցածր գնով, ավելի շատ ավերակներ Է հիշեցնում: Ուստի տերերը պետք Է նորոգման լուրջ ծախսեր անեն: Իսկ տների վերականգնումը պայմանագրի պարտադիր պայմանն Է: Այնուամենայնիվ, տների համար գնորդներ գտնվում են: Այսպես, առաջին մարդը, ով 1 եվրոյով բնակարան Է ձեռք բերել, դարձել Է ոչ մեծ բիզնեսի տեր Վիտո Կազուլան:
«Ինձ դուր են գալիս պատմություն ունեցող յուրահատուկ իրերը: Իմ շատ ընկերներ են ինձ արդեն հարցրել գործարքի մանրամասների մասին: Հատկապես հետաքրքրվում են նրանք, ովքեր ապրում են արտասահմանում եւ ցանկանում են վերադառնալ Իտալիա: Օլոլային հիանալի վայր Է ծերությունն անցկացնելու համար»,-կարծում Է բիզնեսմենը:



