Զախարովան անթույլատրելի է համարում ագրեսիայի նոր բռնկումը Լեռնային Ղարաբաղում
МЕЖДУНАРОДНОЕՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 27-ին հայտարարել Է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակում պահանջվում Է ցուցաբերել զսպվածություն, առաջնահերթ խնդիրն ագրեսիայի նոր բռնկում թույլ չտալն է: Այս մասին տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն, ինչ այժմ տեղի Է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր այն թեզիսի հաստատումն Է, որ այժմ, ինչպես երբեք, պահանջվում Է ցուցաբերել զսպվածություն եւ հասնել կայունության վերականգնման»,-ասել Է Զախարովան ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ում «հաստատ համոզված են», որ կողմերին անհրաժեշտ Է վերսկսել բանակցային գործընթացը, որը նպատակամղված լինի կայուն խաղաղ կարգավորման հասնելուն: «Սկզբունքորեն կարեւոր ենք համարում առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքի ակտիվացումը»,-հավելել Է նա:
«Այժմ առաջնահերթ խնդիրը, անտարակույս, իրադրության հանդարտեցումն Է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը եւ, անտարակույս, այնպիսի մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր թե՛ իրադրության հանդարտեցմանը, թե՛, իհարկե, բանակցային գործընթացի գործարկմանը: Սրանք սկզբունքորեն կարեւոր բաներ են»,-ընդգծել է Զախարովան:



