Գերմանիան Էլեկտրամոբիլների թիվն ավելացնելու ծրագիր Է գործարկում
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կառավարությունը հայտարարել Է 1 մլրդ եվրո (1,13 մլրդ դոլար) արժողությամբ ծրագրի գործարկման մասին, որը նախատեսում Է առաջիկա չորս տարում Էլեկտրամոբիլների թվի տասնապատիկ ավելացում երկրի ճանապարհներին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Պլանի համաձայն, որի իրականացումը կսկսվի մայիսին, Էլեկտրաքարի յուրաքանչյուր գնորդ լրավճար կստանա 4 հազար եվրոյի չափով: Նրանք, ովքեր ձեռք կբերեն հիբրիդային ավտոմեքենաներ, կստանան 3 հազարական եվրո:
Սուբսիդիաները կվճարվեն հավասար բաժիններով՝ պետության հաշվին եւ ազգային ավտոմոբիլային արդյունաբերության հաշվին:
Ծրագրին հավանություն Է տրվել Գերմանիայի կառավարության նախարարների եւ Volkswagen, Daimler եւ BMW ավտոկոնցեռնների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:
Ծրագրի նպատակը Գերմանիայի ճանապարհներին Էլեկտրամոբիլների թիվը ներկայիս 50 հազարից մինչեւ 2020 թվականը կես միլիոնի հասցնելն Է:
Շուրջ 300 մլն եվրո կծախսվի Էլեկտրոնային ավտոմոբիլների լիցքավորման եւ սպասարկման համար նախատեսված ենթակառուցվածքը փոխելու համար:



