Երիտասարդ ուժեղագույն ծանրորդները որոշել են Հայաստանի չեմպիոններին
СПОРТԵրևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ապրիլի 24-ից մեկնարկել էր Հայաստանի ծանրամարտի 2016 թ. երիտասարդների առաջնությունը:«Արմենպրես»-ը հայտնում է, որ մրցումային վերջին՝ չորրորդ օրը տղաների պայքարում մրցահարթակ էին ելել 94, 105 և +105 կգ քաշային ծանրորդները:
Դեռ նախօրեին՝ ապրիլի 26-ին, պայքարի էին դուրս եկել միջին քաշային ծանրորդները: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության տղաների պայքարում հաղթողներ էին դարձել 69 կգ քաշային կարգում Լևոն Մանուկյանը, 77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիկյանը և 85 կգ քաշային կարգում Մանուկ Մկրտչյանը:
Ապրիլի 27-ին Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էին ծանր քաշայինները: 94 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Սամվել Գասպարյանը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 333 կգ արդյունք): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հարություն Ենգիբարյանը (երկամարտի արդյունքը՝ 320 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արսեն Մարտիրոսյանը (երկամարտի արդյունքը՝ 316 կգ):
105 կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթող է դարձել Հովհաննես Ավդալյանը՝ ցուցաբերելով երկամարտի ընդհանուր 336 կգ արդյունք): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Կիրակոսյանը (երկամարտի արդյունքը՝ 305 կգ), իսկ երրրոդ տեղը գրավել է Նարեկ Մաթևոսյանը (երկամարտի արդյունքը՝ 295 կգ):
Գերծանր՝ +105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը, ով ցուցաբերել է երկամարտի ընդհանուր 335 կգ արդյունք: Երկրորդ հորիզոնականում երկամարտի ընդհանուր 331 կգ արդյունքով Սլավիկ Ջանոյանն էր, իսկ Սիմավոն Մկրտչյանը գրավել է 3-րդ տեղը (երկամարտի արդյունքը՝ 298 կգ):
Առաջիկայում սպասվող աշխարհի առաջնությանը ծանրամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվելու է ապրիլի 30-ից Ծաղկաձորում մեկնարկելիք ուսումնամարզական հավաքի ընթացքում: