Արգո Ավակովը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ ՀՀ ոստիկանության փոխգործակցության բարձր մակարդակը
МЕЖДУНАРОДНОЕՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 27-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրությունում նշված է. &laqu o;Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ներկա փուլը՝ նշելով, որ նախորդ տարիներին այդ ոլորտում դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համատեղ աշխատանքը հատկապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության բարելավման, անդրազգային և կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:
Արգո Ավակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց փոխգործակցության բարձր մակարդակը և համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակվելու է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»:



