- Սլաքներ անելիս՝ կոպը ձգել
Չի կարելի կոպը ձգել՝ սլաքներ անելիս, քանի որ մատիտի ուրվագիծը չի կարող համաչափ լինել: Գեղեցիկ ու համաչափ սլաքներ ստանալու համար դիմեք թղթի օգնությանը:
- Մատիտով ընգծել հոնքերը
Սխալ է հոնքերն ընդգծել մատիտով, հստակ ու հաստ գիծը ծանրացնում է հոնքը: Դրանց թեթևություն ու բնական ընդգծվածություն հաղորդելու համար պարզապես ընտրեք մազի գույնից մեկ երանգ բաց ստվերաներկ ու խոզանակով քսեք հոնքերին:
- Վառ վարդագույն այտեր
Սխալ է այտերն ամբողջությամբ կարմրացները: Պետք է ընտրել նուրբ երանգ՝ լինի դա վարդագույնի, թե բրոնզի ու ընգծել միայն այտոսկրի ցցված հատվածը:
- Շրթներկ քսել չմշակած շրթունքին
Սովորաբար բոլոր կանայք օրվա ընթացքում մի քանի անգամ թարմացնում են շրթներկը, սակայն մոռանում են, որ յուրաքանչյուր շրթներկ չորացնում է չմշակված շրթունքը: Որպեսզի շրթունքին հաղորդեք առողջ ու հյութեղ տեսք, շրթներկից առաջ այն մշակեք սնուցող կրեմով:
- Դեմքի կրեմի գույնի համեմատում ձեռքի մաշկի հետ
Դեմքի կրեմի երանգը ճիշտ ընտրելու համար պետք է ոչ թե համեմատել ձեռքի մաշկի հետ, այլ հենց դեմքի, քանի որ դեմքի ու ձեռքի մաշկի գույները խիստ տարբեր են: Լավագույն տարբերակն ընտրելու համար կարող եք կրեմի երանգները քսել թե դեմքին, թե վզի ու դեկոլտեի հատվածում, հետո համեմատել գույներն ու ընտրել ոսկե միջինը:








