Facebook-ը շահույթի գրեթե եռակի աճ է արձանագրել
ЛАЙФFacebook ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել 2016 թվականի առաջին եռամսյակում 195 տոկոսով շահույթի աճի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նշված ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 1,5 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա 512 մլն դոլարի դիմաց:
Նման աճը բացատրվում է, մասնավորապես, գովազդից եկամուտների ավելացմամբ, որոնք կազմել են 5,2 մլրդ դոլար:
Facebook-ը հասույթը եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 5,4 մլրդ դոլար, ինչը 52 տոկոսով ավեի է, քան մեկ տարի առաջ:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը նաեւ անցյալ տարվա համեմատությամբ ակտիվ օգտատերերի թվի աճ է արձանագրել 15 տոկոսով: Այդ ցուցանիշը կազմել է 1,65 մլրդ մարդ:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



