Ереван, 06.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ավտոբուսի պայթյունը բացահայտեց ներքին անվտանգության խնդիրները

АНАЛИТИКА
Հայաստանի մայրաքաղաքում ապրիլի 25-ի երեկոյան մարդատար ավտոբուսի պայթյունը բառի բուն իմաստով ցնցեց հանրությանը: Այն վեր հանեց մի խնդիր, որը և՛ հանրության, և՛ հավանաբար իրավապահ մարմինների համար նորություն էր: Ակնհայտ դարձավ, որ համապատասխան պետական մարմինները հանրության հետ կապի մակարդակում այնքան էլ պատրաստ չեն ճգնաժամային իրավիճակների կառավարմանը: Պարզ դարձավ, որ եթե հաջողվել է արտաքին վտանգի, Արցախյան պատերազմի պարագայում լուծել տեղեկատվական անվտանգության խնդիրը, ապա ներքին ճգնաժամային իրավիճակներում կան լուրջ բացեր:
 
Բանն այն է, որ մինչև իրավապահները ժամանել էին դեպքի վայր, փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, արդեն իսկ պայթյունի մասին լուրը հայտնի էր դարձել գրեթե բոլորին: Շատ արագ լրագրողները հայտնվել էին Հալաբյան փողոցում և տեղից անգամ ուղիղ եթերով հեռարձակել այն, ինչ կատարվում էր: Եվ մինչև մասնագետները փորձում էին ինչ-որ բան պարզել, համացանցում և ԶԼՄ-ներում տարածվեցին պայթյունի պատճառների հետ կապված տարբեր վարկածներ:
 
Վարկածներն այնքան շատ ու ֆանտաստիկ էին, որ դրանց շուրջ քննարկումները սկսեցին վերածվել խուճապային տրամադրությունների: Շատ արագ տարածվեց ահաբեկչության վարկածը, որը սկսեց ակտիվ շրջանառվել այն ժամանակ, երբ դեպքի վայրի լուսանկարներից պարզ դարձավ, որ պայթյունի պատճառը ավտոբուսի անսարքությունը և գազի բալոնը չեն: Ավտոբուսը աշխատում էր դիզելային վառելիքով, ինչից բոլորը հասկացան, որ տեխնիկական պատճառների դեպքում պայթյունն այդքան ուժգին չէր լինի, ինչը լսվել էր անգամ հեռու թաղամասերում, որի ուժգնությունից դղրդացել են կողքի բնակելի շենքերը, կոտրվել լուսամուտների ապակիները:
 
Անհնար է տեխնիկայի և տեղեկատվության այս դարում խուսափել որևէ բացառիկ իրադարձության, այն էլ պայթյունների և արտակարգ պատահարների վերաբերյալ հանրային բուռն քննարկումներից: Այսօր այդ հարթակը վիրտուալ սոցիալական ցանցերն են: Եթե միանգամից տրամաբանորեն հերքվում է պայթյունի տեխնիկական պատճառը, ապա ինքնաբերաբար ենթադրվում է, որ այն արվել է դիտավորությամբ և կազմակերպված էր: Հետաքրքիր է նաև ժամանակի գործոնը, երբ տեղի է ունեցել պայթյունը: Դա եղել է Արցախյան հակամարտության լարված օրերին և Հայոց ցեղասպանության հիշատակման հաջորդ օրը:
 
Այդ գործոնն իր հերթին որոշակի ազդեցություն է թողել հանրության շրջանում տարաբնույթ ենթադրությունների ի հայտ գալու վրա, օրինակ, որ սա Ադրբեջանի կամ դրսի կողմից կազմակերպված սադրանք է: Բավական է առանց որևէ փաստի՝ զուտ ենթադրությունների հիման վրա մեկը նման բան պնդի, որպեսզի դա տարածվի ամբողջ համացանցում և դառնա խուճապի առիթ: Իսկ երբ այդ ենթադրությունները չեն հերքվում րոպեների ընթացքում, ապա վտանգը կրկնապատկվում և եռապատկվում է:
 
Ապրիլի 25-ի գիշերը տեղի ունեցավ հենց դա: Մինչ պատկան մարմինները լռում էին, հանրությունը եռում էր: Դրան զուգահեռ, իրավապահ մարմինները հանրության հետ ուղիղ կապ հաստատելու փոխարեն սկսեցին որոշ լրագրողների արգելել տեսա և լուսանկարահանել տարածքը: Ուղիղ եթերով այդ ամենը տեսնող քաղաքացին սկսում է մտածել, թե այդ ինչ են ուզում թաքցնել: Ուրեմն, իսկապես լուրջ, սարսափելի բան է եղել: Սկզբում հայտարարություն արեց Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ասելով այն, ինչ գիտեին բոլորը, որ եղել է պայթյուն, մարդիկ են զոհվել և տուժել, օպերատիվ խումբ և փրկարարներ են մեկնել, ոչ ավելին: Ախր մարդիկ ուղիղ եթերով այդ ամենը տեսնում են:
 
Պաշտոնական տեղեկատվության և բացատրությունների սովի պարագայում անհանգստության չափաբաժինը սկսում էր բարձրանալ: Անգամ այն մարդիկ, ովքեր ներքուստ վստահ էին, որ տեղի ունեցածն ընդամենը դժբախտ պատահար է կամ հաստատ ահաբեկչություն չէ, սկսեցին կասկածել: Վերջապես, ուշ գիշերը ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց, որ ավտոբուսում եղել է պայթուցիկ սարք: Այդ հայտարարությունից հետո ոմանք քիչ էր մնում՝ համոզվեին, որ ահաբեկչություն է տեղի ունեցել:
 
Գիշերն անցավ և միայն հաջորդ օրը Գլխավոր դատախազությունը լիովին հերքեց ահաբեկչության վարկածը: Պարզվեց, որ պայթյունի ամենահավանական պատճառը կենցաղային վեճն է եղել: Մի տղամարդ մոր հետ ունեցել է բնակարանի վաճառքի հետ կապված վեճ և որոշել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութով ուղևորվել` պայթեցնելու հարազատներին, սակայն դեռևս անհայտ պատճառներով պայթուցիկ նյութը պայթել է ավտոբուսում: Այդ հայտարարությունից հետո բոլորը վերադարձան իրենց գործին, իսկ ավտոբուսի պայթյունի հանդեպ հանրային ուշադրությունը սկսեց միանգամից մարել:
 
Իրականում, իրավապահները բավական արագ և պրոֆեսիոնալ են կատարել իրենց գործը: Այդ արտակարգ պատահարի նախնական բացահայտումը տևեց ընդամենը մեկ օր: Բայց լիակատար վատ և ոչ պրոֆեսիոնալ աշխատեցին պետական մարմինները հանրության հետ: Պատկան մարմինների խնդիրը ոչ միայն քաղաքացիների ֆիզիկական, այլև տեղեկատվական անվտանգության ապահովումն է: Քաղաքացին ոչ միայն պետք է անվտանգ լինի, այլև իրեն զգա անվտանգ: Իսկ որպեսզի իրեն անվտանգ զգա, պետք է տեղեկացվի ժամանակին և իմանա, թե ումից կարող է ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն:
 
Կրկին վերադառնանք բանակի հետ համեմատությանը: Երբ սահմանին վիճակը լարվում է, սկսվում են ակտիվ ռազմական գործողություններ, քաղաքացին արդեն գիտի, որ միակ տեղեկատվությունը, որին պետք է վստահել ու սպասել, ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի պաշտոնական տեղեկատվությունն է: Քաղաքացին գիտի, թե ումից կարող է ստանալ այդ տեղեկատվությունը, ում կարելի է վստահել: Այդ առումով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ու ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը շատ արագ և օպերատիվ կերպով հանրության ու լրատվամիջոցների հետ աշխատում են, մշտական կապի մեջ են` անկախ իրենց ծանրաբեռնվածությունից: Նրանց այդ աշխատանքը և պատրաստակամությունն արժանի են բարձր գնահատականի:
 
Իսկ ավտոբուսի պայթյունի պարագայում պարզվեց, որ չկա ոչ միայն տեղեկատվության վստահելի աղբյուրը, այլև այն անձինք, ումից պետք է իմանալ այդ տեղեկատվությունը կամ դրա բացակայությունը: Պայթյունի մասին հայտնի դառնալուց հետո շատ կարճ ժամանակ անց անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել դրա մասին, բայց դա բավարար չէ: Անհրաժեշտ է նաև ընթացքում շատ արագ հաղորդել, թե ինչ է արվում, ինչ է պարզվել կամ ինչ չի արվում և ինչ չի պարզվել: Դա է հասարակության հետ կապի ամբողջ բովանդակությունը, այլ ոչ թե պետական հիմնարկների սովորական «փիառ» ակցիաները, որոնց փուչիկը պայթում է հենց նման ճգնաժամային իրավիճակներում:
 
Իհարկե, նման պատահարներ ամեն օր չեն լինում և, փառք Աստծո, որ չեն լինում: Նման պատահարների այդ հազվադեպ լինելու հանգամանքն է, որ շատերին կանգնեցնում է փաստի առաջ, ցույց տալիս առկա խնդիրները: Պետական պատկան մարմինները և իրավապահներն այս տարիների ընթացքում՝ որպես լուրջ պատահարներ, սովորել են միայն հանրային բողոքի ակցիաներին, շատ արագ կարողանում են արձագանքել ցույցերին և չեզոքացնել դրանք` զուգահեռաբար ուժով փորձելով կանխել լրագրողների հետաքրքրասիրությունը: Ավտոբուսի պայթյունը ցույց տվեց, թե իրականում որը պետք է լինի նրանց աշխատանքը:
 
Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան
Армянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника Демократии