Թուրքիայում մեկ շաբաթում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:
Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Թուրքիայում: Ապրիլի 21-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժը տեղի է ունեցել Վան քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ 22-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) ստորգետնյա ցնցումը՝ Վանից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս ապրիլի 22-ին 6.0 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Էկվադորի ափամերձ գոտում, զոհեր և ավերածություններ չկան: Շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը Էկվադորի տարածքում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



