Սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի ժամկետը կտեղափոխվի 2018թ. հուլիսի մեկ
ЭКОНОМИКАՀՀ կառավարությունը նախատեսում է սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետ 2017 թվականի հուլիսի մեկից 1-ից հետաձգել 2018-ի հուլիսի 1: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք ԱԺ ենք ուղարկել հարկային օրենգիրքը, որը խոշորածավալ փոփոխություններ է ենթադրում ոչ միայն մոտեցումներում, այլև իրականացման մեխանիզմներում: Մենք նախատեսում ենք, որ հարկային օրենսգիրքն ուժի մեջ կտնի 2018թ.: Ինձ զեկուցել են, որ ծրագրային ապահովման փոփոխությունները պատրաստ կլինեն միայն 2018թ. շեմին: Խորհրդակցելով ՀՀ նախագահի հետ, կարևորելով կենսաթոշակային բարեփոխումների սահուն և անխափան ընթացքը, առաջարկում եմ սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը երկարաձգել մեկ տարի՝ տեղափոխելով այն 2018թ. հուլիսի մեկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց Ֆինանսների ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին պատրաստել համապատասխան օրինագիծ ու ներկայացնել կառավարության հաջորդ նիստին:
Պարտադիր սոցիալական վճարը ներկայում գործում է միայն պետական ծառայողների համար: