Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանում տասնյակ հազարավոր վահաբիներ կան. իրանական մամուլ

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանում վահաբիզմի տարածման պատճառներին անդրադարձում իրանական AhlulBayt պարբերականը հայտնում է, որ այդ երկրում մուսուլման հավատացյալների 85 տոկոսը (Ադրբեջանի պաշտոնական տվյալներով` 65 տոկոսը) իսլամի շիա ուղղության հետեւորդներ են, ինչը, սակայն, խոչընդոտ չէ այն բանին, որ Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ էմիրությունների, Եգիպտոսի եւ որոշ արաբական երկրների ֆինանսական օգնությամբ վահաբիական շարժումն Ադրբեջանում նոր թափ ստանա:< /p>

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ով է աջակցում Ադրբեջանում վահաբիական շարժմանը» վերնագրով հոդվածում պարբերականը գրում է, որ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը Ադրբեջանում ոչ մի վահաբիական, որոնք իրենց նաեւ սալաֆիներ են անվանում (իսլամի սունի ուղղություն), համայնք կամ անգամ խմբավորումներ չեն եղել:

Ըստ պարբերականի` Իրանից հետո բնակչության թվաքանակի համեմատ Ադրբեջանը հանդիսանում է երկրորդ ամենամեծ շիա բնակչությամբ երկիրը:

Անդրադառնալով Ադրբեջանում վահաբիական խնդրին, իրանական հրատարակությունը համոզմունք է հայտնում, որ Ադրբեջանում նրանց հիմնականում պաշտպանում է Սաուդյան Արաբիան:

«Ադրբեջանից բազմաթիվ երիտասարդ մարդիկ կրթություն են ստացել Մեդինայի միջազգային իսլամական համալսարանում, որը հանդիսանում է վահաբիական կղերականների եւ միսիոներների գլխավոր կրթական կենտրոնը: Եւ նրանց մեծամասնությունը ներկայում ակտիվորեն մասնակցում է կրոնական առաքելություններում` առաջ տանելով վահաբիզմն Ադրբեջանում «, -հայտնում է պարբերականը:

Իրանական հրատարակությունը նշում է, որ գործնականում հնարավոր չէ ստույգ տեղեկություն եւ թվեր ստանալ Ադրբեջանում վահաբիների ֆինանսական դրության մասին, սակայն, դատելով այդ երկրում խոշոր առեւտրային կենտրոններում խիտ մորուքավոր եւ կարճ վարտիքներով մարդկանց մեծ թվաքանակով, կարելի է հստակ ասել, որ վահաբիները որպես Սաուդյան Արաբիայի կողմից Ադրբեջանում ստեղծված բնակչության դաս, նշանակալի ֆինանսական ներուժ ունեն այդ երկրում:

Ենթադրվում է, որ Ադրբեջանում վահաբիները բիզնեսով զբաղվում են ցանցի սկզբունքով:

«Ցանկացած վահաբի, ով արաբական շեյխերից ֆինանսական օգնություն է ստանում, պարտավոր է ստեղծել նոր աշխատատեղեր նաեւ իր ազգականների համար: Այն ժամանակ, երբ Ադրբեջանում շատերը տառապում են գործազրկությամբ, վահաբիները միակ սոցիալական դասն են այդ երկրում, որոնք զբաղվածության խնդիր չունեն», -գրում է պարբերականը` ընդգծելով, որ հենց իրենց ֆինանսական հնարավորությունների շնորհիվ է, որ վահաբիները ազդեցություն են գործում ադրբեջանական հասարակության տարբեր հատվածների վրա:

«Տեղեկություններ կան այն մասին, որ վահաբիները կարողացել են մոտեցման ուղիներ գտնել անգամ պետական չինովնիկներին, խորհրդարանի անդամներին եւ հատկապես՝ մամուլի ակտիվիստներին: Չնայած այն բանին, որ հիշյալ անձինք վահաբիական հայացքներ չունեն, նրանք պաշտպանում են վահաբիական կենտրոնների շահերը (առաջին հերթին` Սաուդյան Արաբիայի):

Ըստ պարբերականի` Ադրբեջանում վահաբիզմն ավելի շատ կենտրոնացած է երկրի հյուսիսային շրջաններում, Սումգայիթում եւ Բաքվում:

AhlulBayt-ը գրում է, որ տվյալներ կան, որ մինչեւ 1000 վահաբի մարտիկներ Ադրբեջանից մեկնել են կռվելու Սիրիա, որտեղ նրանք անգամ Ադրբեջանի վահաբիների միություն են ստեղծել:

Անդրադառնալով Ադրբեջանի համար սպառնալիքներին, AhlulBayt-ի վերլուծաբանները նշում են, որ գոյություն ունի սիրիական ճակատամարտերից մեծ թվով ադրբեջանական մարտիկների վերադարձի լուրջ վտանգ:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ Սիրիայում ներկայում ահաբեկչական խմբավորումների կազմում 3000-ից ավելի ադրբեջանցի մատիկներ են կռվում, իսկ Սիրիայում ներքին պատերազմի սկզբից մինչ այժմ արդեն 500-ից ավելի ադրբեջանցի մարտիկներ ոչնչացվել են:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества