ԱՄՆ-ում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կխաղա «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում
СПОРТՄայիսի վերջին ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք և երկու ընկերական խաղեր անցկացնելու պատրաստվող Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան 30-120 ԱՄՆ դոլարի սահմաններում տոմսեր ձեռք բերել:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, հայտնում է, որ Հայաստան-Գվատեմալա և Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումների տոմսերն արդեն վաճառքում են:
Մայիսի 28-ին ժամը 19:30-ին (Լոս Անջելեսի ժամանակով) Հայաստանի ազգային հավաքականը «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում ուժերը չափելու է Գվատեմալայի, իսկ հունիսի 1-ին ժամը 19:30-ին (կրկին Լոս Անջելեսի ժամանակով) նույն «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Սալվադորի հավաքականների հետ:
Հանդիպման տոմսերի գինը տատանվում է 30-120 ԱՄՆ դոլարի սահմաններում: Հայաստանի տարածքում տոմսեր չեն վաճառվում: