Լեռնային Ղարաբաղում դիմակայությունը չի թուլանում. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
МЕЖДУНАРОДНОЕԼեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի թուլանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի28-ին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Պահպանվում Է այսպես կոչված սառեցված հակամարտությունների Էսկալացման հավանականությունը, վերջին ժամանակներս՝ կտրուկ: Եվ, ցավոք, չի թուլանում զինված դիմակայության սրությունը Լեռնային Ղարաբաղում»,-ասել Է Բորդյուժան՝ ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված հինգերորդ մոսկովյան խորհրդաժողովում:
Նա նաեւ նշել Է, որ ահաբեկչական սպառնալիքի պայմաններում ՀԱՊԿ-ն ձեւավորում Է ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմներ եւ առանձնակի ուշադրություն Է դարձնում կազմակերպության ռազմական բաղադրիչին:
«ՀԱՊԿ-ի հիմնական ուշադրությունը դարձվում Է ռազմական բաղադրիչի վրա»,-ասել Է նա եւ հավելել, որ ձեւավորվում են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի բարձրացվի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ միջոցների արդյունավետությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



