Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհարվածի աշխատավարձերին ու գներին. Քեմերոն
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ թրեդ-յունիոնների բրիտանական կոնգրեսի նախկին գլխավոր քարտուղար Բրենդան Բարբերը բրիտանացիներին նախազգուշացրել են ԵՄ-ից դուրս գալու ծանր հետեւանքների մասին:
Guardian թերթում հրապարակված համատեղ հոդվածում Քեմերոնը եւ Բարբերը նշում են, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհարվածի ինչպես աշխատավարձերին, այնպես Էլ գներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քաղաքական գործիչները նշում են, որ ԵՄ-ից դուրս գալն առաջին հերթին կվնասի այն ընտանիքներին, որոնք առանց այդ Էլ դժվար են ապրում, քանի որ ապրուստ գինը կտրուկ կթանկանա, իսկ աշխատատեղերի թիվը կկրճատվի:
«Ֆունտի թանկացումը նշանակում Է արտադրանքի թանկացում եւ գնաճ, ինչը կբարձրացնի լայն սպառման ապրանքների, հագուստի, բենզինի, այն ամենի գները, ինչը մենք ներմուծում ենք մյուս երկրներից»,-նշվում Է հոդվածում:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների նախարարության զբաղվածության հարցերով կրտսեր նախարար Փրիթի Փաթելը նշել Է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու դեպքում բրիտանական բիզնեսն ավելի մեծ ազատություն կստանա:
The Times թերթի պատվերով YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները վկայում են, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները 1 տոկոսով ավելի են հանրակցությանը երկրի հետագա անդամակցության կողմնակիցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 23-ին նշանակված հանրաքվեում եվրասկեպտիկների ճամբարին պատրաստվում Է հարել հարցվածների 42 տոկոսը, իսկ երկրի եվրաինտեգրացման կողմնակիցների ճամբարին՝ 41 տոկոսը: Ընդ որում՝ երկշաբաթյա վաղեմության համանման հարցման արդյունքների համեմատությամբ առաջինների թիվն ավելացել Է 3 տոկոսով, իսկ երկրորդների թվաքանակը՝ 1 տոկոսով: Ընտրության հարցում չեն կողմնորոշվել հարցվածների 13 տոկոսը, եւս 4 տոկոսը հայտնել Է, որ ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը:



