Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մարլեզոնյան բալետի երկրորդ արարը

БЛОГ

...կամ ճանաչել Արցախի անկախությունը

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում ադրբեջանա֊արցախյան սահմանում այս օրերին։ Դատելով կողմերի հայտարարություններից ու գործողություններից՝ թե՛ Ադրբեջանը և թե՛ Արցախը ցանկանում են վերսկսել ակտիվ մարտական գործողությունները։ Բայց եթե Բաքվի իշխանություններին նոր պատերազմն անհրաժեշտ է ապրիլի 2֊ին թույլ տրված սխալներն ուղղելու համար, ապա հայկական կողմը ստեղծված իրավիճակում ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ լուծելու լավ հնարավորություն է տեսել։ Պատերազմը հասունացել է, և միակ պատճառը, որ այն դեռ հետաձգվում է, արտաքին ճնշումներն ու զսպող մեխանիզմներն են։

Խնդիրն իհարկե քաղաքական է։ Ռուսաստանի իշխանությունները, որոնք փորձում են աշխարհին համոզել, որ կարող են Հարավային Կովկասում անվտանգություն ապահովել, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց միջամտությամբ ձեռքբերված զինադադարը շարունակական լինի։ Բայց այս հարցում Կրեմլը լուրջ խնդիր ունի, քանի որ մի կողմից չի կարող Ադրբեջանին տալ այն, ինչ ուզում է Ալիևի վարչակազմը՝ Արցախի որոշ շրջաններ, մյուս կողմից չի կարող կյանքի կոչել այն նախապայմանները, որոնք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պահանջել է Լավրովից՝ բանակցություններին վերադառնալու համար։ Ռուսական կողմը փորձում է զիջումներ կորզել թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից։ Բայց դա Մոսկվային դժվար թե հաջողի, որովհետև ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը և ո՛չ էլ Ստեփանակերտը պատրաստ չեն նման զիջումների։ Երեք կողմերի համար էլ այդ զիջումները քաղաքական ինքնասպանության պես մի բան կլինեն և դա բոլորը հստակ հասկանում են։ Բացի դրանից, Ռուսաստանի վերջին շրջանի քաղաքականությունը Մոսկվայի պահանջներին հակառակվելու լավ ռեսուրս է տվել սկզբից հայկական կողմին, ապա նաև Ադրբեջանին։ Ուստի Ռուսաստանը ստիպված է բարդ հնարքներով զսպել պատերազմի վերսկսման հնարավորությունը՝ լավ հասկանալով, որ ժամանակն աշխատում է իր դեմ. կրքերը ադրբեջանա֊արցախյան սահմանում օր օրի թեժանում են։

Պակաս հետաքրքիր չէ նաև Արևմուտքի դիրքորոշումը։ Տպավորությունն այն է, թե Վաշինգտոնում և Բրյուսելում սպասում են Ռուսաստանի խաղաղասիրական նախաձեռնությունների տապալմանը, ասել է թե՝ Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմին։ Արևմտյան տերությունների այդպիսի պահվածքը, թերևս, հասկանալի է։ Այնտեղ չէին սպասում դեպքերի նման ընթացքին։ Արևմուտքը չի կարող ներել Ադրբեջանի՝ ըստ էության դավաճանակա վազքը դեպի Եվրասիական Տնտեսական Միություն։ Չեն կարող այնտեղ համակերպվել նաև այն մտքին, որ սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում մեծացնելու մղումով Ռուսաստանը թույլ է տվել, որպեսզի կարևոր այդ տարածաշրջանում նման պայթյուն հասունանա՝ վտանգելով արևմուտքի քաղաքական, տնտեսական և սոցիալական շահերը։ Կասկածից վեր է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Եվրոպական Միությունը, դեռ կասեն իերնց խոսքը։ Այնտեղ համոզված են, որ վերոնշյալ ձախողումը շատ չի ուշանա։ Կարծում եմ՝ հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ Արևմուտքը չի շտապում գնահատականներ տալ ապրիլի 2֊ին վերսկսած ադրբեջանա֊արցախյան պատերազմին։

             Կարդացեք նաև՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄՂԵԼ

Այս իրավիճակում հայկական և ադրբեջանական կողմերին մնում է միայն նախապատրաստվել պատերազմի, ինչն էլ, ըստ էության, տեղի է ունենում։ Եթե ուշադրություն դարձնենք, օրինակ, Ադրբեջանի պետական գերատեսչությունների և լրատվամիջոցների հրապարակումներին, ապա հստակ կերևա, որ Ալիևի վարչակազմը պատերազմի ինֆորմացիոն նախապատրաստում է իրականացնում։ Քանի որ, ինչպես արդեն ասացի, արտաքին ճնշումը խոչնդոտում է ակտիվ մարտական գործողությունները վերսկսելու Ադրբեջանի ծրագրերին, պաշտոնական Բաքուն փորձում է սցենարի նման զարգացման պարագայում պատասխանատվությունը թողնել հայկական կողմի վրա։ Այլ խոսքերով՝ Ալիևի վարչակազմն ամեն ինչ անում է, որպեսզի կա՛մ ստիպի Արցախի իշխանություններին առաջինն անցնել ռուբիկոնը, կամ էլ այնպիսի վիճակ ստանա, երբ իր հարձակողական գործողությունների համար հնարավոր կլինի որոշակի բացատրություններ գտնել միջազգային հանրության առջև։ Հենց այս նպատակն են հետապնդում հայկական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի գիշերային հրետակոծությունները։

Հայկական կողմը, իր հերթին, փորձում է ֆիքսել միջազգային հանրության ընալումներում այն փաստը, որ ագրեսիվ կողմը հենց Ադրբեջանն է։ Իհարկե, ինչպես արդեն նշեցի հոդվածի սկզբում, Արցախի իշխանությունները նույնպես դեմ չէին լինի, եթե Ադրբեջանը կրկին փորձի ռազմական ճանապարհով որևէ խնդիր լուծել։ Բայց, ի տարբերություն հակառակորդի, հայկական կողմն այդ խնդիրը լուծում է դիվանագիտական ճանապարհներով։ Դրա առաջին քայլը եղավ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ բանակցություններին վերադառնալու համար նախապայմաններ առաջադրելու որոշումը։ Եթե մինչ այդ Բաքվում հույս ունեին, որ Հայաստանը կարող էր թույլ տալ իրենց անպատիժ շարունակել բանակցությունները, ապա հիմա նման սպասելիքներ այնտեղ չկան։

Բայց եկել է նաև երկրորդ քաղաքական քայլն անելու ժամանակը։ Անհրաժեշտ է ճանաչել Արցախի պետական անկախությունը։ Այդ դեպքում, թերևս, Ադրբեջանին ոչինչ չի մնա, քան նորից դիմել զենքի օգնությանը։ Սկսել և պարտվել…

Այլ տարբերակ, ցավոք, չկա։ Սկսված պարտիան պետք է հասցնել հաղթական ավարտին։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами