Մխիթարյանը լավագույնն էր Վոլֆսբերգի դեմ խաղում
СПОРТԵվրոպայի լիգայի որակավորման առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթել էր ավստրիական «Վոլֆսբերգին»։
Գերմանական «Reviersport.de»-ի վարկածով դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղի լավագույն ֆուտբոլիստն է։
«Առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր Մխիթարյանը, ով «Բորուսիայի» հարձակման հիմնասյունն էր։ Նա եզրից ապահովում էր դորտմունդցիների արագ գրոհները»,- գրում է գերմանական պարբերականը։
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» միակ գոլը Մխիթարյանի փոխանցումից հետո խփել էր Յոնաս Հոֆմանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



