Թալինի հեղեղատարի վերանորոգմանն ուղղվեց ավելի քան 26 մլն դրամ
ЭКОНОМИКАՀՀ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվեց ավելի քան 26 մլն դրամ:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գործադիրի նիստում նշեց, որ 2014 թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալին քաղաքում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել են Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
«Հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքները կվերականգնեն Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք և կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին գյուղատնտեսական կենդանիների խմելու ջրի հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը: