Մեկնարկել է Հայաստանի մեծահասակների լողի առաջնությունը
СПОРТՀայաստանի մեծահասակների լողի առաջնությունում, որը մեկնարկել է ապրիլի 28-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը, քիչ չեն պատանի մասնակիցները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում լողի առաջնությանը մասնակցող 12-ամյա Նանե Վարդանյանը 400 մետր տարածությունում համալիր լող վարժության ժամանակ ցույց է տվեÕ ¬ 6ր 7վրկ արդյունք և արժանացել է չեմպիոնի կոչման:
Առաջնության առաջին օրը 50 մ տարածությունում ազատ ոճում Հայաստանի չեմպիոն է դարձել Վահան Մխիթարյանը, ով լավագույն արդյունքն է ցուցաբերել տղաների պայքարում: Աղջիկների պայքարում նույն մրցատարածությունում լավագույնը Մոնիկա Վասիլյանի արդյունքն էր:
100 մետր տարածությունում բրաս լողաոճում Հայաստանի չեմպիոն է դարձել Վանիկ Բարսեղյանը: Նույն մրցատարածությունում աղջիկների պայքարում հաղթել է Էլեն Եսայանը: Թիկնալողի 100 մետր տարածությունում տղաների պայքարում բոլորից լավ հանդես է եկել Արթուր Անտոնյանը, իսկ ահա աղջիկների առաջնությունում հաղթել է Անի Պողոսյանը:
400 մետր տարածությունում ազատ ոճում լավագույն արդյունքը գրանցել է Արտաշես Ադամյանը: Մոնիկա Վասիլյանը նույն մրցատարածությունում լավագույնն է ճանաչվել աղջիկների պայքարում:
400 մետր տարածության համալիր լողում Հայաստանի չեմպիոն է դարձել Լևոն Խաչատրյանը, իսկ աղջիկների պայքարում անգերազանցելի է եղել տակավին պատանի, 12-ամյա Նանե Վարդանյանը, ով մրցատարածությունը հաղթահարել է 6ր 7 վրկ ժամանակահատվածում:
200 մետր տարածության բաթերֆլայ լողաոճում հաղթել է Արթուր Բարսեղյանը: 4 x 50 մետր ազատ ոճում լավագույն արդյունքը ցույց են տվել Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի սաները:
Լողի Հայաստանի մեծահասակների առաջնությանն այս տարի մասնակցում են Երևանի, Գյումրու և Վանաձորի ավելի քան 120 լողորդներ: