Էլինա Դանիելյանը հաղթել է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհուն
СПОРТՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկին: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայուհին խաղացել է սպիտակ խաղաքարերով և հաջողության է հասել ուժեղ մրցակցի հետ պայքարում:
7-րդ տուրից հետո փոփոխվել է մրցաշարի առաջատարը: Վալենտինա Գունինան, հաղթանակ տոնելով Աննա Մուզիչուկի նկատմամբ, արդեն վաստակել է 4.5 միավոր և Ժաո Քսյուի ու Նանա Դզագնիձեի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ապրիլի 28-ին կայանալիք 8-րդ տուրում Էլինա Դանիելյանի մրցակիցն առաջատարներից մեկն է՝ Նանա Դզագնիձեն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



